Հարգելի հայրենակիցներ, այն, որ ՖԲ-ն մի տեղ է, որտեղ կարող են բոլորը արտահայտվել ու գրել այն, ինչից գաղափար ունեն, փաստ է: Բայց դա չի նշանակում, որ կարելի է բոլոր բարոյական նորմերից դուրս գալ և գրել կնոջ և տղամարդու սեռական օրգաններից, թե ում մոտ ինչը ոնց է աշխատում, իրար գալիս ու ինչ է կատարվում, կամ էլ՝ ինչ կարելի է անել: Ես շատ գրառումների եմ ականատես լինում, երբ գրում են, թե աբորտ կարելի է անել, թե ոչ, չբերություն է սա, թե տղամարդիկ էլ էն չեն, ու եսիմ էլ ինչ գրող ու ցավ: Սա ինչ դրսևորում է, հային ոչ հարիր կեցվածք : Այ քեզ բան, ազատությունը շատերը հասկացել են՝ հեսա, շուտով տկլոր ենք ման գալու : Բարով բիռդան զարգանայիք, բոլոր ազգերին տվեցիք ու անցաք: Դե եթե այդքան ազատություն սիրող ու ազատ ապրել սիրող եք, տապալեք էս իշխանություններին, ում եք սպասում: Դա կոչվում է՝ ման եկող չեմ, բայց պատերի տակ եմ: Անամոթներ, խելքի եկեք: Սա նրա արդյունքն է, որ պետություն և ընտանիք չկա: Իշխանությունները անառակ, դուրս ընկած, փչացածներն էլ կապները կտրած:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել