Tert.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը պաշտպանության բանակի զորամասերից մեկում մասնակցել է ամառային ուսումնական շրջանի մեկնարկին, որի ընթացքում մեդալներով պարգևատրել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի կասեցման ընթացքում աչքի ընկած զինծառայողներին:

Բացի մեդալներից, Մովսես Հակոբյանը դրամական պարգևներ է շնորհել նաև մի շարք զինվորների և ազատամարտիկների, ովքեր ակտիվորեն մասնակցել են հակառակորդի դիվերսիաների կանխման գործընթացին: Նախարարի կողմից 200 հազար դրամով պարգևատրվել է ավագ լեյտենանտ Հայկ Խալաթյանը, ով աչքի էր ընկել խիզախությամբ՝ հակառակորդին կորուստներ պատճառելով և հետ շպրտելով: Ավելի ուշ Հայկ Խալաթյանը կներկայացվի նաև պետական պարգևի:

ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն իր խոսքում ընդծել է, որ այսօր մեկնարկում է ամառային ուսումնական նոր փուլը, ինչի առիթով նա շնորհավորեց ներկաներին: «Անցած 6 ամիսները պաշտպանության բանակի համար հանդիսացան պաշտպանության բանակի մարտական պատրաստականության, անձնակազմի արհեստավարժության և պաշտպանական բանագծերի ինժեներական արգելափակոցների կատարելագործման, հայրենիքի պաշտպանության վսեմ և փայլուն իրականացման արդյունավետ շրջան, որով առավել հարստացավ մեր զինված ուժերի տարեգրությունը: Համոզված եմ, որ պաշտպանության բանակի յուր քանչյուր զինծառայող, մանավանդ, մարտական հերթապահությունում ընդգրկված զինվորը, այսուհետ ևս պատրաստ է հանդես բերել բարձր մարտական ոգի, նույն հաջողությամբ շարունակել դաստիարակվելու և ուսուցման համատեղումը: Դրանց են միտված բանակային յուրաէքանչյուր տարվա հագեցած միջոցառումները, գործնական պարապմունքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել