Տեսնես ինչո՞ւ են հայ կանայք հիմարի դերը վերցրել ու խաղում, հատկապես հրապարակային - հանրային պայմաններում։
Նայում էի Զառայի «Համով զրույցը», տասն և երեքամյա ինֆանտիլ դեբիլոիդի կերպ մտած, լխտիկ թաթիկներով օդում անիմանալի թափահարելով՝ իմա մատանիները ցուցադրելով, թեթևամիտ քրքիջներով․․ վայ վույ վայ․․)))
Կամ Կարինե Խոդիկյանի 1 TV-ով հաղորդաշարը, լրիվ անիմաստ, անհասկանալի անմասնակից, ուրախ, ոչինչ չասող ու ոչինչ չտվող ծախս․․
Նույն հայՏՎ-ում ինչ կանայք կային՝ Նարա Շլեպչյանը, Լուիզա Սամվելյանը՝ իր արևմտաեվրոպական թատրոնի շարքով, Մետաքսյա Սիմոնյանը իր անմոռանալի ասմունքով, լրագրողներ, երգչուհիներ, դերասանուհիներ․․․
Մարդիկ մանրացել են, ամեն ինչն է մանրացել։ 
Թզուկների աշխարհ․․․․Գուլիվերն էլ չի երևում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել