Tert.am-ը գրում է.

Չպետք է սպասենք, թե երբ են գերտերությունների շահերը համընկնելու մեր շահերի հետ, որպեսզի վերջիններս սանձեն Ադրբեջանի ներկայիս ագրեսիվ քաղաքականությունը: Մենք պետք է մեր գլխի ճարը տեսնենք: Tert.am-ի հետ հարցազրույցում նման տեսակետ հայտնեց ասաց «Սիսական» ջոկատի հրամանատար, պահեստի գնդապետ Աշոտ Մինասյանը։

-Կարծիքներ են հնչում, որ Սոչիում նախագահների հանդիպումն իրականում ոչինչ չտվեց և ներկայիս խաղաղությունը ժամանակավոր է: Դո՞ւք ինչ կասեք Սոչիի հանդիպման և ներկայիս «ժամանակավոր խաղաղության» մասին:

-Այո, Սոչիի հանդիպում ոչինչ չի փոխել, Սերժ Սարգսյանը մնացել է իր կարծիքին, Ալիևը՝ իր: Միանշանակ համաձայն եմ, որ ներկայիս խաղաղությունը ժամանակավոր է: Դրանից հետևում է, որ մենք չպետք է ձեռքերներս ծալած նստենք ու սպասենք, թե ադրբեջանցիները երբ են կրկին որոշելու սպանել մեր երեխաներին: Ոչ էլ պետք է սպասենք, թե երբ են գերտերությունների շահերը համընկնելու մեր շահերի հետ, որպեսզի վերջիններս սանձեն Ադրբեջանի ներկայիս ագրեսիվ քաղաքականությունը: Մենք պետք է մեր գլխի ճարը տեսնենք: Խաղաղությունն ու անվտանգությունը չեն երաշխավորում, խաղաղությունն ու անվտանգությունը պետք է նվաճել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել