Ոչ ոք չի ասել, որ հեշտ է լինելու: Հարաբերությունները՝ նաև նշանակում են մասնակիորեն հրաժարվել սեփական էգոիզմից՝ հանուն այլ մարդու, բայց դա չի նշանակում, որ այդ ուրիշ մարդու հետ հանդիպումներն ու համատեղ կյանքը պետք է անվերջանալի դժողք հիշեցնեն: Երբ լքել ու երբ շարունակել իմանալը՝ բանալին են էմոցիոնալ լիարժեք կյանք վարելու: Սովորաբար, մենք շարունակում ենք հավատալ հարաբերություններին, մինչև 200 տոկոսով վստահ չենք լինում, որ դրանք ավարտվել են: Դա իրականում հասկանալի է, որովհետև ժամանակի ընթացքում մենք այնքան ենք կապվում մեր կողքի մարդուն, որ ասես սերտաճում ենք իրար ու բաժանումը խիստ ցավոտ է լինում: Ձեզ եմ ներկայացնոււմ 21 նախանշան, որոնք ձեզ կօգնեն հասկանալու, որ ձեր հարաբերությունները արդեն իրենց մերջնակետին են մոտեցել:

1. Նեղանալ

Դուք անընդհատ նեղանում եք ձեր կողակցից, բայց ոչինչ չեք աում: Ձեզ թվում է, թե այդ կերպ դուք պահպանում եք ձեր հարաբերությունները, մինչդեռ դուք պարզապես հետաձգում եք այն տհաճ պահը, երբ կուտակված բացասականը դուրս կթափվի ձեր մեջից, ինչի արդյունքում ձեր կապը կարող է ցավալիորեն կտրվել: Նաղացածությունը ոչ մի տեղ չի գնում, հատկապես, եթե չեն վերանում այն գործողնները, որոնք նեղացրել են ձեզ: Եթե այն չի արտահայտվում, ապա շարունակաբար կուտակվելով ձեզ մեջ առաջացնում է սթրեսսներ ու անգամ հիվանդություններ: Եվ իհարկե, փլուզում է հարաբերությունները՝ դանդաղ, բայց հիմնովին:

2. Անարգանք

Եթե դուք ձեր զուգընկերոջ հասել եք այն կետին, երբ փոխադարձ անարգան եք դրսևորում, ժամանակն է ցրել բոլոր խաբկանքները: Չկա ավելի հեշտ բան, քան դադարել կապվածություն զգալ մեկի հանդեպ, ով քեզ չի հարգում: Մարդիկ կարող են շարունակել միասին ապրել՝ առանց հարգանքի ու գիտակցելու իրար արժեքը, ինչը բերում է նրան, որ կողմերը դառնում են բացաարձակ անտարբեր դիմացինի պահանջմունքների ու ցանկությունների հանդեպ: Ուստի, ի՞նչ իմաստ կա շարունակելու նման հարաբերությունները:

3. Առհամարհանք

Էական չէ, թե ինչ մոտիվներ ունի առհամարհանքը՝ լինի դա չստացված կարիերա, արտաքնային փոփոխություններ, թե ինչ որ այլ բան, բայց զուգընկերները աջակցեն միմյանց ցանկացած պարագայում ու իրավիճակում և հատկապես այնպիսի իրավիճակներում, երբ նրանցից մեկը խնդիրների է բախվել: Եթե դուք սկսել եք առհամարհել միմյանց, այլևս չեք ստանում ջերմություն ձեր հարաբերություններից ու շփվում եք սառույցի կտորի հետ, ապա ինչո՞ւ շարունակել:

4. Ստեր

Խոսքը գնում է այնպիսի ստերի մասին, երբ ասում ես «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում ոչինչ չզգալով: Դուք վախենում եք վիրավորել նրան, բայց իրականում դուք միայն ավելի եք վատացնում իրավճակը: Ճշմարտությունը վաղ թե ուշ ջրի երես է ելնում և դուք չեք կարող ձեր ողջ կյանքը խաբել նրան, հակառակ դեպքում կփչացնեք թե՛ նրա, թե՛ ձեր կյանքը:

5. Անվստահություն

Եթե դուք չեք հավատում ձեր զուգընկերոջը, ապա դուք դրա պատճառներն ունեք, իսկ եթե նարնք այնքան լուրջ են, որ վստահությունը վերականգնելն անըհանր է, ապա ի՞նչ իմաստ ունի շարունակել մնալ նույն մարդու կողքին: Ամբողջ կյանքի ընթացքում հո չե՞ք ստուգելու նրան և ձեր նյարդերը քայքայելու:

6. Վեճեր՝ ուրիշների աչքերի առաջ

Այն ամեն լավը, որ կարող եք ասել ձեր զուգընկերոջ մասին, կերելի է ասել հրապարակավ, բայց այն ամենը, ինչ վատ է, պետք է թողնել անձնական խոսակցությունների համար: Վիճել օտարների առջև նշանակում է միանշանակորեն հասնել բացասական ռեակցիայի ու թաքնված նեղացածության՝ ձեր կողակցի մոտ: Այդ ամենը ձեզ է վերադառնալու ու փչացնելու է հարաբերությունները:

7. Հեռվանալ

Եթե դուք հաճախ փնտրում եք ուղիներ, թե ինչպես հեռու գտնվել ձեր զուգընկերոջից և գիտակցաբար խուսափում եք կոնտակտներրից նրա հետ, կամ էլ ինտիմ մտերմությունից, ապա ժամանակն է դադարեցնել ամեն ինչ, որովհետև ձեզ մոտ կտրվել է էմոցիոնալ կապը և դուք հեռանալով նրանից, ենթագիտակցաբար փորձում եք հասկացնել նրան, որ ամեն ինչ ավարտված է: Ուստի գուցե գիտակցաբար ու ուղղակի կերպով հաղորդե՞ք նրան այդ մասին:

8. Սերն ապացուցելու պահանջներ

«Եթե ինձ սիրում ես, ուրեմն…»: Շատ գայթակղիչ է թվում մանիպուլացնել մարդուն այս կերպ և եթե դուք պարբերաբար ստիպված եք լսել այս բառակապակցությունը, նշանակում է, որ ինչ որ բան այն չէ: Միակ մարդը, ով կարող է փոխել մարդու զգացմունքները, դա հենց այդ մարդդն է և դիմացինի գործողությունները ոչ մի նշանակություն չունեն: Իսկ եթե այյդ խոսքերը ասում եք դուք, ապա ինքներդ հարց ուղղեք ձեզ, արդյո՞ք ՆԱ երբևիցե կդառնա ձեր սիրելին եթե ինչ որ բան անի այնպես, ինչպես դուք եք ակնկալում և արդյո՞ք կարելի է մանիպուլացնել մեկին, ում սիրում ես:

9. Հրապարակային նվաստացում

Եթե ձեր կողակիցը հրապարակավ նվաստացրել է ձեզ մեկ անգամ, ապա ամենայն հավանականությամբ նա դա կանի նորից ու նորից և ամենևին էական չէ, թե արդյո՞ք նա ալկոհոլ էր չարաշահել, թե՞ պարզապես վատ տրամադրություն ուներ: Զուգընկերոջ հրապարակային նվաստացումը խոսում է զուտ այն բանի մասին, որ նա խոր ատելություն է տածում սեփական անձի հանդեպ և էական չէ, թե որքան սեր կտաք դուք նրան, դա միևնույն է չի փոխի իրավիճակը և նա կշարունակի հինը:

10. Կախվածություն այլ մարդուց

Եթե ձեր կողակիցը հիվանդագին կախվածություն ունի երրորդ անձից, դա վաղ թե ուշ կբերի ձեր բաժանմանը, անկապ նրանից, թե ինչ հարաբերություններ են նրանց մեջ՝ պարզապե՞ս ընկերական, թե ավելի հեռու գնացող: Սա իհարկե չի նշանակում, որ զույգը պետք է ապրի միայն միմյանց հետ շփվելով, բայց պետք է արտաքին շրջապատի ներկայյացուցիչներից էլ հիվանդագին կախվածություն չլինի, որովհետև դա խոսում է նրա մասին, որ ձեր հարաբերություններում ինչ որ բան թերի է և ձեր կեսը ինչ որ բան չի ստաննում, եթե նա այդքան ձգտում է դեպի այլ մարդը: Պետք է հասկանալ, որ դուք դժվար թե կարողանաք տալ նրան այդ պակասող բանը և որ հաստատ է՝ պետք չէ դավաճանել ինքդ քեզ՝ հանուն այլ մարդու:

Շարունակելի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել