Մեր մոլորակի վրա գոյություն ունեն չքնաղ կղզային պետություններ, որոնք անկասկած պետք է այցելել: Չնայած աշխարհում շատ գեղեցիկ ու ճոխ պետություններ կան, որոնք արժե այցելել, այնուամենայնիվ կղզային պետություններ այցելելու մեջ ինչ-որ արկածային, էկզոտիկ ու ռոմանտիկ մի բան կա:

 1  Մալթա - Մալթան եվրոպական գեղեցիկ պետություն է, որը գտնվում է Միջերկրական ծովում: Այն հարուստ պատմություն և մշակույթ ունի: Այստեղ հրաշալի բարձր ժայռեր կան, որոնք կարող եք մագլցել, անկրկնելի տաճարներ, որոնք կարող եք ուսումնասիրել և առեղծվածային ծովային քարանձավներ ու բազմաթիվ այլ հրաշալի վայրեր, որտեղ կարող եք անկրկնելի արկածներ ունենալ: Յուրաքանչյուրի համար տեսնելու ու անելու շատ բան կա այստեղ: Մալթայի պատմական կենտրոնում ականատես կլինեք յուրահատուկ ճարտարապետության, հսկայական պարիսպներով քաղաքների ու բազմաթիվ ստորգետնյա թունելների:

 2  ՖիլիպիններԱշխարհի ամենագեղեցիկ կղզային պետություններից մեկը` Ֆիլիպիններն աշխարհագրական այնպիսի դիրքում է գտնվում, որ այստեղ կարելի է այցելել տարվա ցանկացած եղանակի: Ֆիլիպիններն ընդհանուր առմամբ 7000 կղզի է ներառում իր մեջ և դրանցից յուրաքանչյուրը գեղեցիկ ու յուրահատուկ է իր ձևով: Այստեղ բազմաթիվ տուրիստական տեսարժան վայրեր կան, ինչպես նաև բազմատեսակ զբաղմունքներ ամենատարբեր հետաքրքրություններ ունեցող մարդկանց համար:

 3  Ավտրալիա – Ավստրալիան ապշեցուցիչ մայրցամաքային-կղզայի երկիր է, ուր անկասկած բոլորը պետք է կյանքում գոնե մեկ անգամ այցելեն: Երբեմն այն «մեգաբազմազան» երկիր են կուչում, քանի որ այն հարուստ է մշակույթով, վայրի ֆանտաստիկ բնությամբ, բարեհամբույր հյուրընկալ մարդկանցով ու անսպառ զվարճալի ու հետաքրքիր բաներով, որ կարելի է տեսնել ու անել այստեղ: Ավստրալիան բառացիորեն ունի ամեն ինչ` գեղեցիկ լողափերից, կանյոններից մինչև կանաչ փարթամ անտառներ:

 4  Մալդիվներ – Մալդիվյան կղզիները ոչ միայն աշխարհաի ամենագեղեցիկ կղզային պետություններից մեկն է, այլև մեղրամիսն անցկացնելու համար նորապսակների ամենից շատ նախընտրած վայրը: Գտնվելով Հնդկական օվկիանոսի կենտրոնում` Մալդիվյան կղզիները հարիուստ են անկրկնելի ստորջրյա ժայռերով, որոնք առաջացել  են հինավորուց հրաբուխներ ժայթքման արդյունքում:  Այստեղ կարող եք վայելել օվկիանոսային ջրերով ողողվող լողափենրն ու ճոխ հանգստյան տները:  Եթե մտածում եք, թե որտեղ  կարող եք անցկացնել ձեր մեղրամիսը, ապա Մալդիվյան կղզիները հրաշալի ընտրություն կլինի:

 5  Կուբա – Ցավոք մեր օրերում քչերն են մտածում Կուբա այցելելու մասին: Այնուամենայնիվ, Կուբան մոգական կղզային պետություն է, որը լողում է կապույտ ու ջինջ ջրերի վրա: Այն հարուստ է սպիատակ ավազնեով լողափերով ու ստորջրյա քարանաձավներով: Բացի այդ այստեղ կարող եք բազմաթիվ  հետաքրքիր տեսարժան վայեր այցելել ու հրաշալի ժամանակ անցկացնել:  Երկիրը հարուստ մշակույթ ու պատմություն ունի, որն իսկապես չափազանց հետաքրիքի է ուսումնասիրել հենց տղում:

 6  Ֆիջի – Ֆիջին հրաշալի կղզի է, որը բազմաթիվ անակնկալների ունի ամենատարբեր հետաքրքրություններ ունեցող արկածախնդիր ճանապարհորդների համար: Այստեղ է գտնվում սերֆինգի համար աշխարի ամենալավ վայրը, ուր աշխարհի տարբեր անկյուններից սերֆինգով զբաղվող մարդիկ են այցելում հսկայական ալիքների վրա սահելու համար: Եթե սերֆինը ձեզ համար չէ, ապա կարող եք ձեր հանգիստը վայելել լողփին ու արշավնենրի գնալ, և/կամ շունչը կտրող գեղեցկություն ունեցող ջրեժները տեսնել:

 7  Ճապոնիա – Վստահորեն  կարելի է ասել աշխարհում չկա Ճապոնիայի նման մեկ այլ վայր: Այս կղզային պետությունը գտնվում է մի վայրում, որտեղ հադիպքում են արևելքն ու արևմուտքը, սակայն որտեղ մշակույթները չեն բախվում, և որտեղ դու երբեք չես ձանձրանա: Այստեղ  կարող ես վայելել ճապոնական հարուստ մշակույթն ու յուրահատուկ աշխարհագական բազմազան վայրերը: Տոկիոյի փաբերը, ռեստորաններն ու ակումբները ամեն օր`  օր ու գիշեր ամեն օր զբաղված են, իսկ եթե գնումների սիրահար եք, ուրեմն Ճապոնիան այն երկրներից մեկն է, ուր պարտադիիր պետք է այցելեք:

 8  Հունաստան – Հունաստանը հայտնի է իր հինավուրց պատմությամբ ու մաքուր լողափերով: Պետությունը ավելի քան 1400 կղզիներ ունի, այնուամենայնիվ, դրանցից միայն 169 են բնակեցված: Հունական կղզկներն անենաշատ այցելություն ունեցող վայրերն են աշխարհում, հատկապես ամառային ամիսներին: Հունական ամենաշատ այցելություններ ունեցող կղզիներից են Սանտորինին, Կորֆուն, Կրետեն  և այլն: Եթե պատմության սիրահար եք, ապա սա հրաշալի վայր է ձեզ համար, որտեղ կարող եք բազմաթիվ երկրաբանական ու պատմական վայեր այցելել ու իսկապես զգալ պատմության շունչը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել