Tert.am-ը գրում է.

«Գրողը՝ զինվորի կողքին» նախաձեռնության շրջանակներում, Երևանի գրողների միության (ԵԳՄ) մի քանի անդամներ Պաշտպանության նախարարության աջակցությամբ օգոստոսի սկզբին այցելել են սահմանապահ զորամասեր։ Այցի տպավորություններն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ԵԳՄ նախագահ Աբգար Ափինյանը:

«Տպավորությունների հեղեղ էր, և վերադարձից հետո դեռևս չեմ կարողանում հարմարվել Երևանի կյանքին։ Այն, ինչ տեսանք դիրքերում, այնքան տպավորիչ էր, որ մեկ տարի բավարար է։ Տեսանք երիտասարդ զինվորներին, որ առյուծի սիրտ ունեն։ Գնացինք նրանց ոգևորելու, բայց իրենք մեզ ոգևորեցին»,-ասաց նա։

Ափինյանը այցից հետո համոզվել է ՝ մեր կյանքը էական վերափոխումների կարիք ունի և պետք է ձերբազատվել «բայղուշ լրատվությունից»

Աբգար Ափինյանը նշեց, թե իրենք ընդամենը շարունակել են այն ավանդույթը լարված պահերին միշտ գրողները եղել են այնտեղ, որտեղ դժվար է` Հայրենական պատերազմի ժամանակ, Արցախյան ազատամարտին, և այլն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել