Բոլորս այսօր ականատեսն ենք լինում աշխարհաքաղաքական նոր կարգի ստեղծմանը, որը կարելի է անվանել որպես բազմաբևեռ աշխարհի կառուցում: Գաղտնիք էլ չէ, որ այդ նոր աշխարհակարգի ստեղծման մեջ հիմնական ներգրավված կողմերն են Ռուսաստանն ու ԱՄՆ-ն և Արևմուտքը։ Սակայն, քչերս ենք հետաքրքրվում ներկայիս պրոցեսների արմատներով: Որոնցից մեր ներկա հոդվածի մեջ կանդրադառնանք Հայաստանը Կովկասյան տարածքում չգտնվելուն։ Նախ սկսնեք հասկանալ, թե ի՞նչ է նշանակում Կովկասը և ինչպսի՞ սահմաններ ուներ ի սկզբանե։ Կովկասը աշխարհագրական տարածք է Եվրասիայում: Սահմանները ձգվում են հարավ-արևմտյան Եվրոպայի հարթավայրեր՝ Եվրոպայի և Ասիայի միջև: Արևմուտքից սահմանա-փակվում է Սև ծովով, իսկ արևելքից՝ Կասպից: Հյուսիսային սահմանը ձգվում է Կումո-Մանիչսկի հրվանդանով, Ազովի ծովով և հասնում մինչև Կերչի նեղուց: Հարավային Կովկասի սահմանը անցնում է նախկին ԽՍՀՄ պետական սահմանի երկայնքով, ինչպես նաև Հյուսիսային Կովկասի դաշնային շրջանի իշխանության 356.482 քառ. կիլոմետրը: Պատմաաշխարհագրական եւ տնտեսական պայմանների ազդեցությամբ Կովկասը բաժանվում է Հյուսիսային Կովկասի եւ Հարավային Կովկասի: Հյուսիսային Կովկասը ներառում է մինչև Մեծ Կովկասի հյուսիսային լանջի հիմնական ջրբաժան ծայրը (դեպի արեւելք Սամուր գետ), ինչպես նաև Մեծ Կովկասի հարավ-արեւմտյան լանջիի լեռնաշղթայի հատվածը ըստ ավանդության: Ըստ ժամանակակից քաղաքական աշխարհագրական բաժանման (քաղաքական, վարչական բաժնի),Կովկասը Հյուսիսային Կովկասում բաժանված է Ռուսաստանի մասնավորապես, Հարավային Կովկասի աջ ափին Սամուր (Caucasus հարավում (հարավ-արեւմուտքում) Ռուսաստան), ինչպես նաև Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը: Թուրքիան հայտնվում է նրա արևելյան շրջանում, որոնք նույնպես կապված են կովկասյան տարածաշրջանի հետ: Բայց արդյո՞ք Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասում: Այս հարցի շուրջ շատ տարա-ձայնություններ կան, բայց իրականությունն այն է, որ Հայաստանը Կովկասի մաս չի կազմում, իսկ հայերը կովկասցի չեն, սա ակնհայտ է և’ աշխարհագրորեն, և’ էթնիկապես: Հայության Բնօրրան Մեծ Հայքն իր տարածքով համընկնում է այն երկրամասին, որն աշխարհագրական բոլոր քարտեզներում կոչվում է Հայկական լեռնաշխարհ, որտեղ ձևավորվել է հայ ազգը ու անցել հազարամյակներ հարատևած պատմական զարգացման բոլոր փուլերը: Հետևաբար Հայաստանը Կովկասում չի՛ կարող «տեղադրվել», իսկ հայերը կովկասյան ազգ չեն կարող կոչվել ի հեճուկս Ադրբեջանի: Բայցևայնպես հարց է ծագում, թե ովքե՞ր են իրական կովկասցիները: Փոքր Կովկասի լեռնաշղթան լինելով բնական պատնեշ, սահմանազատում է Հայկական լեռնաշխարհը Վրաստանից, իսկ Մեծ Կովկասի լեռնազանգվածը տարածված է Հայաստանից այն կողմ, հեռու Հյուսիսում: Հետևաբար կովկասցի կարող են լինել այն ցեղերը, որոնց բնօրրանը համարվում է Կովկասը: Իսկ այդ ցեղերն են՝ աբխազները, ինգուշները, չեչենները, չերքեզները, կաբարդինները, ավարները, վրացիները, նույնիսկ Կրասնոդարի և Ստավրոպոլի

երկրամասերում ապրող կոզակները՝ որպես խառնածին համայնք: Իսկ այս դեպքում հարց է ծագում, թե որտե՞ղ է գտնվում Հայաստանը, համենայնդեպս ոչ Կովկասում: Հայաստանը գտնվում է Հայկական լեռնաշխարհում:

Շարունակելի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել