Համաձայն հետազոտության` ապրած հույզերը կարող են փոխանցվել գենետիկորեն, ոչ թե գեների փոփոխման ճանապարհով՝ այլ գենի մոլեկուլի այսպես կոչված «գծանշման» միջոցով: Այդպիսի «գծանշումները» կոչվում են էպիգենետիկ փոփոխություններ: Վերջին տարիներին գիտնականները առավել հաճախ են ճանաչում դրանց կարևորությունը կենսաբանական ժառանգականության մեջ: Ըստ վերջին ուսումնասիրությունների, կենդանիների մոտ տրավմատիկ կամ ստրեսային իրավիճակների ազդեցությունը հետագա սերունդների էմոցիոնալ պահվածքի վրա պայմանավորում են էպիգենետիկ փոփոխություններով: Ջորջիա նահանգի Ատլանտայի Էմորի համալսարանի Բժշկական Դպրոցից Բրայան Դիասի և Քերրի Ռեսլերի նոր հետազոտությունում հայնաբերվել է, որ կոնկրետ յուրացրած տեղեկությունը կարող է փոխանցվել նաև սպերմատազոիդում տեղի ունեցած էպիգենետիկ փոփոխության միջոցով: Հետազոտողները մկներին սովորեցրել են վախենալ ծաղկած բալենու հոտից, իսկ հետո թողել են, որ նրանք զուգավորվեն ու սերունդ տան: Առաջին սերունդը վախի առավել ռեակցիա է դրսևորել ծաղկած բալենու հոտի, քան այլ հոտերի նկատմամբ, չնայած որ, նախկինում երբևէ ծանոթ չի եղել դրանց: Հաջորդ սերունդը նույնպես ցուցաբերել է համանման պահվածք: Ավելին՝ վախի այդ ռեակցիան ցուցաբերվել է նաև այն սերնդի մոտ, որը ստացվել է արհեստական բեղմնավորման ճանապարհով: Հետազոտությունը պարզել է նաև, որ սովորեցրած մկների և նրանց սերունդների վախի ռեակցիան կապված է ուղեղի որոշակի հատվածի փոփոխությունների հետ, որն օգտագործվում է վախենալու հոտի հայտնաբերման նպատակով: Այն պայմանավորված է նաև սպերմատազոիդի գենում հոտի հայտնաբերման համար պատասխանատու էպիգենետիկ « գծանշումներով » :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել