Աշխարհում տարածված էր կոմպլիմենտալ քաղաքականությունը,որն առավելագույնս դրսևորվեց վեջին տասնամյակում : 
Եթե մի քանի տարի առաջ որոշակիորեն գործում էր կոմպլիմենտալ քաղաքականությունը, ապա այսօր դիվանագիտական ճգնաժամ է ապրում կոմպլիմենտալ քաղաքականությունը: 
Պարզապես այդ քաղաքականությունը ժամանակավորապես մեղմեց որոշ սուր քննադատական և ագրեսիվ դիրքորոշումները, իսկ հետո բերեց այն ավելի սուր և վտանգավոր առճակատման; 
Իրականում մենք տեսնում ենք, որ ոչ մի պետություն չի ուզում զիջել մյուսին, ավելին փորձում են չծածկել միմյանց հանդեպ ունեցած ատելությունը: 
Մի երկու խոսքով ասեմ թե ինչու էին վարում, և հիմա ինչու է այդ ձևը գնում տապալման: 
Հետխորհրդային պետությունները հանգստացնել էր պետք, որպեսզի խորհրդային տարիներին առաջացած տարածքային, ուժային և քաղաքական խնդիրները հանկարծոկիորեն չսրվեին: 
Ինչպես նաև, որ շատերը պատրաստ չէին առճակատման: 
Սիրաշահման այս ձևը ներդրվեց և հաջողության հասավ հիմնականում թույլ պետությունների վրա, որոնց ճակատագրի վրա խաղացոնողները ուզում էին հասկանալ, թե ի՞նչ կողմնորոշում ունի տվյալ պետությունը և ի՞նչ կարելի է անել, ազդեցությունը չթուլացնելու համար: 
Ավելին, հարուստ պետությունները որոշակի ներդրումների խաբկանքի վրա տիրեցին տվյալ երկրի յուրաքանչյուր բացին և սկսեցին խառնվել ներքին քաղաքականությանը, որը մինչ այս չկար :
Հատուկ նպատակով հասունացվում էր հատուկ ատելություն հակամարտող երկրների և գերտերությունների հանդեպ:
Ինչու՞ այդ ձևը գնաց տապալման.
Նույն խոշոր խաղացողները ուզում էին տեսնել իրենց դոկտրինայի արդյունքները, արդարացնել իրենց ներդրումները , որոնք ինչպես նշեցի անազնիվ նկրտումների համար էր արվել:
Տապալումն ավելի արագացավ՝ երբ պետություններն սկսեցին այսպես ասված դիվանագիտական խաղացողների և խաղացնողների դերի մեջ մտնել: 
Հնարավոր չէր ծածկել մի բան, որը արագ է տարածվում և որոշ խելացիներ ուղակի պատրաստ են սրելու և չեն վարանում այն սրելու:
Մեկ նախադասությամբ, բոլոր սառը պատերազմները օր օրի դառնում են ամենաթեժ պատերազմական օղակները: Բայց այս պարագայում, որ պետությունը չի կորցրել իր զգոնությունը նա չի կորում, կամ համեմատաբար քիչ կորուստներ է արձանագրում:
Բայց միևնույն ժամանակ բոլորն էլ զգում են, որ անցել է կոմպլիմենտար քաղաքականության ժամանակը: 
Ինչևե այն ունեցավ նաև իր դրական կողմերը , բայց բացասականը անհամեմատ մեծ էր: 
Հիմա վարում են ուժի քաղաքականություն: Այն կոչվում է նաև կոշտ քաղաքականություն /մեղմ ասած/ : 
Մեզ մնում է հուսալ, որ Հայաստանը անհամեմատ քիչ կտուժվի այս երևույթից: 
Այս ժամանակահատվածում նոր մոտեցում է պետք մեղմելու նոր թեժացող հակամարտությունները, բայց արդյո՞ք պետք է դա գերտերություններին: Նրանք դեռ չեն հստակեցրել ով է գլխավորը: Մի խոսքով այն հարցերը, որոնք իրականում ավելի հեշտ էր լուծել ժամանակին, կամ գոնե հենց այսօր, ճիշտ դիվանագիտություն ասվածով, դրանք ոչ մեկին պետք չեն: Բայց իրոք կարելի է ժամանակին ու ճիշտ լուծել:
Պարզապես վարում են երկակի խաղ, երբեմն բազմակի խաղ, օգտվելով առավելագույնս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել