Չգիտեմ ,, թե քանի անգամ եք զգացել , բայց ինչպիսի՜ գերագույն պահէ , երբ  քեզ համար բազկաթոռին նստած թերթում ես հեռուստացույցի ալիքները , ուղղակի անհետաքրքրությունից դրդված  այդ կոճակն ես սեղմում , երբ ինչ-որ մի անհայտ ալիքով , որի անունը երևի 2 անգամ ծրագրում ես հանդիպել , միանում է քո ամենասիրած երգերից մեկը : Ամենասիրելի երգ չի լինում, որովհետև անհնարին է այդ 7 նոտաներով ստեղծված բոլոր անհնարին ու հնարավոր տարբերակներիցընտրել միայն մեկը . կան լավագույններ ,կան լավերգեր ,մնացածը ՝ չկան:)))

Այդ ալիքը , որտեղից հնչում է սիրածդ երգը դառնում է քո ամենասիրելի ալիքը ու կապ չունի , թե էլ երբ կլսես որևէ նման բան այդտեղով կամ քանի անգամ կմիացնես այդ ալիքը : Հեռուստաալիքի կերպարն արդեն գլխումդ ստեղծվում է :  
Մարդկանց պես էլի ...
Մտնում ես ֆեյսբուք  ու սկսում ես թափառել ու գիտե՞ք , ոչ թե նրա համար , որ չկա ուրիշ անելու բան  , չէ՜ , ուղղակի դա դարձել է կյանքիդ ամենաանփոխարինելի մասը : Կախվածությանդ մեղավորը ու անկախությանդ պատճառը :
Որևէ նորությունը պատմելու համար մտնում ես  ֆեյսբուք , որպեսզի պատմես ընկերներիդ :
Երաժշտություն ես լսել , որը յութուբը տակնուվրա անելով չես կարողանում գտնել , մտնում ես Ֆեյսբուք , որ հարցնես . ինչ-որ մեկը հավանաբար տեղյակ կլինի : 
Ամենաապուշ ու ամենախելացի մտքերով կիսվելու , որովհետև միշտ ուրիշը այնպիսի բան կնկատի գրածիդ մեջ, որը նույնիսկ դու չես նկատում : 
Ինչ-որ մեկը իրա պատին կտեղադրի սիրածդ երգը , որի մասին մոռացել էիր : Մեկ ուրիշը նոր կդիտի այն ֆիլմը , որը քեզ քո մանկությունն է հիշեցնում: Մյուսն ընդհանրապես իրեն կդնի մեծանուն քաղաքագետի տեղ և կսկսի վերլուծություններ կատարել :
Ու այս ամենում առաջ կգան մարդկային տեսակներ :  
100 մարդ , 200 աչք:
Մեկը կսկսի քննադատել հայ երգիչներին , որոնց համար էլ արդեն միևնույնն է , թե ինչ կասեն, միայն թե ասեն :
Մյուսին կթվա , թե իրենից տաղանդավոր լուսանկարիչ գոյություն չունի և կսկսի լուսանկարել ամեն ինչ ՝ հարևանի ներքնազգեստից սկսած ՝ վերջացրած արդեն անհետաքրքիր դարձած ծառով ու թփով : Ուղղակի նրանց բոլորին թվում է , թե նույն ծառը նրանք տարբեր կերպ են տեսնում : Ո՛չ , ընկերներ : Ձեր ֆոտոգրաֆիներն էլ չեն փրկի աշխարհը : 
Մի կորած-մոլորված էլ , չհասկանալով ոչինչ  և ցանկանալով թվալ ավելի խելացի ու ավելի հասկացող՝ կսկսի լայքել ինչ գտնի , որտեղ գտնի ու ոնց գտնի : Խնայե՛ք մկնիկը : Մարդ ես , պետք եկավ :
Մի հատված մարդիկ էլ , որ ֆուտբոլ են սիրում ,կսկսեն իրար միս ուտել , որովհետև ես սիրումեմ Ռեալ, իրենց սիրում են Բարսա, մի փախած էլ Գանձասարի բոլոր խաղերին է գնում: Պարզապես ... օրիգինալ թվալու համար :
Ոմանք էլ , լսելով այս կամ այն բարբաջանքը որևէ լրատվականից, կսկսեն Աստված կանչել ստատուսներով ու աղերսատենչ նկարներով : Աստված Ֆեյսբուքում չկա , ժողովուրդ : 
Էն մյուս տեսակն էլ կսկսի սրտիկից մատանի , հեռախոսից շատ լավ հասկացող , հարյուր տարվա հնության կինո , կոմեդիայի անունը , սիրուն աղջկան անունը ,մեր հարևանի շան անունը , իրանց շենքի տեղը , հարևանի բոստանում աճող ծառի պտուղի անունը ուզել :
Երբեմն խղճում եմ Գուգլի տիրոջը : 
Եվ այսպես ամեն օր ինչ-որ նոր բանով բոլորը կտարվեն , հաջորդ օրը կմոռանան ,մի օր #save կանեն ինչ տեսնեն , մյուս օրը բոլոր փրկվողների մասին չեն էլ փորձի հիշել : Նկարները կհերթագայեն միմյանց , խելացի ու ոչ այնքան , ինքնաբուխ ու կրկնօրինակված ստատուսները կհաջորդեն իրար , գաղտնագիրներն էլ մի օր կմոռանանք ,բայց կյանքը կշարունակվի :
Եվ կարևոր էլ չի լինի Ֆեյսբուքով , թե առանց Ֆեյսբուք :
Կսիրենք ու կնախանձենք  , կհիմարանանք ու կերազենք օնլայն կամ օֆֆլայն , լայքելով կամ առանց լայքել ...
Կապրենք :))))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել