Ուրախությամբ ուզում եմ «արձանագրել», որ վերջին մեկ երկու ամիսների լարվածությունն ու, ցավոք նաև, անդառնալի կորուստներով միջադեպերը Հայաստանի ու Արցախի սահմանների էապես ներքին հոգեբանություն ու տրամադրվածություն է փոխել հայկական բանակում, մասնավորապես՝ Հայ զինվորի և ներսում և առօրյա վարքում: Սխալված չեմ երևի, եթե ասեմ, որ մի շարք բարոյահոգեբանական խնդիրներ, ծառայական չգրված ու մերժելի «օրենքներ», օրինակ «մալադոյին նեղելը», սովետից մնացած, այսպես ասած, դեդավշինան, սպաների «լիազորությունների չարաշահումը» ու նման այլանդակ բաներ, որոնց դեմ տարիներ շարունակ ասում են պայքարում են, բայց սպանություն, ինքնասպանությունները, արժանապատվության նսեմացման, զինվորի առողջության խեղման փաստերն էլ այլ բան են ասում, էսպիսի բաների մասին էսօր բանակում մոռացել են: Այս մի քանի ամսվա «անլուր պատերազմը» մեր զինվորականներին՝ բարձրաստիճան սպայից մինչև ամենաշարքային, համախմբել է այնպես, ու բանակը վերը նշածս ախտերից բուժել է այպես, որ ուղղակի սիրտս հուզմունքով է լցվում: Ակամա 20-22 տարվա բաներ եմ հիշում ու հուզմունքը խեղդում է: Չեմ ուզում այսօր ոչ մեկին ու ոչինչ քննադատալել, որ համ չփչանա էսօր առկա դրականը, համ էլ որ հպարտության զգացողությունս, որ էսօր շարքային զինվորի ինտերվյուն լսելով ապրեցի՝ չնվազի: 
Հ.գ. Հպարտության զգացողությունն ինձ ավելի է դուր գալիս, քան ընկճապտը: Կարծում եմ դա և տրամաբանական է և շահեկան: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել