Քրիստոնեության էությունը Քրիստոսի Խոսքերի և իր կատարած գործերի մեջ է: Քրիստոսի Խոսքը մարդ ընդունելով հավատքով, Նրա, ինչպես նաև Հոր հետ կենդանի և դինամիկ հարաբերության մեջ է մտնում: Քրիստոս համարվում է իր Հոր կամքը կատարողը, այսինքն սրանով Քրիստոս ցույց է տալիս Հոր և Իր մտերիմիկ կապը: Ով Քրիստոս է տեսնում իր Հորն է տեսնում, ով նրան խոսքին է հավատում Հորն է հավատում: Այսինքն Քրիստոս է ճանապարհը դեպի Հայր, իսկ այդ հարաբերության զարգացումը և խորացումը Ս. Հոգին է կիրառում: Մարդ նոր արարած է դառնում Քրիստոսի մեջ, քանի որ վերջինս ընդունոմ է Քրիստոսի մահը և հարությունը, ինչն էլ մարդուն դնում է Հոր հետ հարաբերության մեջ և Ս.Հոգիու կողմից Աստծու որդիներ դառնալու հնարավորություն է տրվում:
Ավետարանը մեզ միայն Քրիստոսի Խոսքին է դրդում ու խրախուսում, որ Քրիստոսն է Ավետարանի սիրտը և էություն, իսկ հավատալ Քրիստոսին նշանակում է հավատալ առանց կարգերի ու սովորությունների: Քրիստոսի Ավետարան է հավատացյալի կյանքի աղբյուրը և նեցուկը: Այնտեղից է, որ նա կարող է խոսել և քավություն ստանալ իր մեղքերի համար, քավություն, որ հավիտենական է: Քավություն որ իր հերթին Ողորմած և Գթասիրտ Հայր է մեզ պարունակում: Մարդ հավատում է Քրիստոսին և այդ հարաբերությունից ծնվում է Եկեղեցին ու իր մյուս հավատակիցների հետ Աստծու Սեր են բաժնեկցում միմյանց միջև:
Մարդու տկարության զորությունը Ավետարան է ու իր կյանքի չափանիշը Քրիստոսն է: Քրիստոս Խոսքն է, Խոսք, ով ուսուցանում է ներողամտություն, սեր առ Հայր և առ մերձավոր: Քրիստոսին իրեն մոտենալու չափանիշ է համարում Ապաշխարություն, որով էլ իր քարոզը սկսեց ու ապաշխարությունը դա, մտքի, պահվածքի և խոսքի վերանորոգություն էր խոստանում, ըստ Իր ուսուցման: 
Վերջապես Քրիստոնեությունը հավասարության կրոն է ու բոլորին նույն հարթության վրա է դնում, առանց մեկը մյուսի վրա իշխելու: Առաքյալների նպատակը մեկն էր քարոզել Խաչյալ և Հարուցյալ Քրիստոսին, ոչ թէ ինչ-որ Քրիստոնեությունից հեռու սովորությունններ. «պահում եք հատուկ օրեր, ամիսներ, եղանակներ և տարիներ» (Գաղ. 4.10): Քրիստոսին ընդունել, ճանաչել ու հավատալը համարվում է Քրիստոնեության էությունը, ինչից էլ ծնվում է Եկեղեցին, գլուխ ունենալով Քրիստոս:
Մերձավորին իշխելու չափանիշը դա Ավետարան է ու Ավետարանը, իսկ Այն էլ բոլորին նույն մակարդակի վրա է դնում. «քանի որ այլևս տարբերություն չկա, ոչ հրեայի, ոչ հեթանոսի, ոչ արուի ու ոչ էլ էգի, ոչ ազատի, ոչ էլ ծառայի, քանի որ բոլորը մեկ են ի Քրիստոս Հիսուսով (Գաղ. 3.28):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել