Երբ Ագրարային համալսարանի ներկայացուցիչները մետաղյա ցանկապատը կոտրեցին և նետեցին առաջ, այն հրաշքով մարմնական վնասվածք չպատճառեց Հեղինե Բիշարանին: Այդ կադրերին ականատես են եղել համացանցից օգտվող տասնյակ հազարավոր մարդիկ: Ես խորապես ապշած եմ, որ որոշ անձինք ուղղակի աչք փակելով տիկին Բիշարանի առողջությանը սպառնացող վտանգին, փորձում են պիտակավորել նրա որդուն՝ Կարենին: Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր իսկական տղամարդ տեսնելով, թե ինչպես է 2 մետրանոց ցանկապատը պոկվոմ և նետվում իր ծնողի վրա, բնազդաբար կարձագանքեր նույնպես, եթե ոչ ավելի կոշտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել