Ջեննին ընդամենը 17 տարեկան էր, երբ կանգնեց ինքնուրույն լրաջագույն որոշում կայացնելու խնդրի առջև: Այնքան լուրջ, որ անգամ ամեն մեծահասակ չի կարողանում արժանապատվորեն դուրս գալ նման խնդրից… Սա շատ ծանր պատմություն է:

Ջեննի Լեյքը սովորական դեռահաս էր: Նա 17 տարեկան էր և հաճապում էր Այդահո նահանգի Պոկատելլո քաղաքի ավագ դպրոցը և հանդիպում էր Ջեյսոն անունով մի երիտասարդի հետ:

Ջեննիի մոտ հաճախակիացել էին գլխացավերը և աղջիկը որոշեց դիմել բժշկի: Հետազոտությունները ցույց տվեցին, որ նրա ուղեղի մեջ 2 սանտիմետրանոց գոյացություն կա… Ջեննիի մոտ գլխուղեղի քաղցկեղ ախտորոշեցին:

Որպեսզի ողջ մնար, Ջեննին քիմիոթերապիայի կուրս պետք է անցներ:

Նրա ընտանիքի և ընկերոջ համար դա իսկական շոկ էր, բայց նրանք բոլորն էլ պատրաստ էին օգնելու նրան:

Շուտով բոլորն իմացան նորություն, որը սովորաբար ուրախություն է պարգևում. աղջիկը հղի էր…

Չնայած, որ Ջեննին ուրախացավ հղիության մասին լուրից, բայց նրա սիրտը ծանր էր, որովհետև նա պետք է դժվարագույն որոշում կայացներ. քիմիոթերապիան շարունակելու դեպքում նա կարող էր կորցնել երեխային, բայց եթե նա դադարեր կուրսը, կմահանար ինքը:

Այնուամենայնիվ, Ջեննին որոշեց դադարեցնել քիմիոթերապիայի կուրսը, որպեսզի 9 ամի հետո ծնվեր Չադ Մայքլ անունը ստացած փոքրիկը: Սա սեփական մահապատժի մասին որոշում էր: Բալիկի ծնվելուց անմիջապես հետո նա բռնեց մանկաբարձի ձեռքից, մոտեցրեց իրեն ու շշնջաց նրա ականջին. «Ես արեցի դա, ես կատարեցի իմ պարտքը»:

6 օր հետո Ջեննիին դուրս գրեցին ծննդատնից: Նա ուզում էր մինչև վերջ իր երեխայի հետ լինել:

… 12 օր անց Ջեննին մահացավ՝ իր որդուն գրկած:

Նրա մայրական սերն այնքան ուժեղ էր, որ նա զոհեց իր կյանքը՝ հանուն իր երեխայի, և սա ևս մեկ անգամ փաստում է, որ ամենաանբացատրելին այն սերն է, որ տածում է մայրը՝ սեփական զավակի հանդեպ:

Վաղամեռիկ մոր սերը կմնա նրա որդու հետ մինչև կյանքի վերջ:

Պարզապես ցնցում է այն, թե ինչ ուժեղ ու համարձակ դուրս եկավ 17-ամյա այս աղջիկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել