Tert.am-ը գրում է.

Երևանյան մի անեկդոտանման մի խոսք կա, որ Թումանյան փողոցում տարին երկու անգամ՝ գարնանն ու աշնանը ասֆալտ է արվում, և այսօր էլ Կառավարության նիստի ժամանակ հաղորդվեց, որ կքննարկվի Երևանի ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման համար քաղաքապետարանին պետբյուջեից 4 միլիարդ դրամ հատկացնելու հարցը:

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը ևս արձանագրեց.«Մի խնդիր կա, որտեղ որևէ մեկը մեզ՝ երևանցիներից հակառակում չի կարող ապացուցել: Խոսքը վերաբերում է թարմ ասֆալտի ծածկով փողոցների կրկնակի ասֆալտապատմանը»:

Առավել մանրամասն գնահատականներ քաղաքապետարանում ընդդիմության ներկայացուցիչը, ասաց, որ կարող էր տալ, եթե տիրապետեր վերահսկողական լծակներին, որոնք չունեն:

Tert.am-ը վերը նշված հարցերի, ինչպես նաև, Երևանում ասֆալտի «գործի» նրբությունների վերաբերյալ զրուցել է Երևանի քաղաքապետարանի «Հանրապետական» խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանի հետ:

- Տիկին Նահապետյան, Երևան քաղաքում ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգմանն օժանդակելու նպատակով Կառավարությունը քննարկելու է Երևանի քաղաքապետարանին 4 մլրդ. դրամ հատկացնելու հարցը, այն դեպքում, երբ անեկդոտներ են շրջում, որ Երևանի փողոցների ասֆալտ տարեկան մի քանի անգամ է փոխվում: Օրինակ՝ Թումանյան փողոցում կարող են տարին երկու անգամ ասֆալտ փռել, ծայրամասերը՝ տարիներով անասֆալտ:

- Ասֆալտապատման աշխատանքները բոլորը ըստ բյուջեի կանոնակարգված են, ամեն մի ասֆալտապատում ունի իր օգտագործման ժամկետը. եթե ժամկետը լրանում է և երեք տարվա ընթացքում կամ երկու, դրա տեղում պետք է նորից ասֆալտապատում արվի, մենք պետք է պարտադիր անենք, որովհետև եթե չի արվում, դա այնպես է քանդվում, որ եթե այսօր պետք է օրինակ՝ ծախսենք 1 միլիոն դրամ, ապա այդ դեպքում ծախսելու ենք՝ 3 միլիոն:Հասկանո՞ւմ եք: Եթե մի աշխատանքը պետք է կատարվի ըստ իր մաշվածության, ուրեմն պետք է կատարվի: Մարդկանց թվում է՝ մեզ համար հարմար բան է … ասֆալտապատում անել, քանդել, նորից անել: Կրկնում եմ՝ ամբողջը կանոնակարգված է ըստ տեխնոլոգիայի, որովհետև ասֆալտապատումն ունի իր ժամանակահատվածն ու որակական աշխատանքը:

- Մասնագիտական շրջանակները պնդում են, որ օրինակ՝ Արշակունյաց պողոտայում անցած տարի ասֆալտ անելու կարիք բոլորովին չկար, ինչպես նաև, Թումանյան փողոցում: Ի դեպ, աշխատանքային «պիկ» ժամերի:

 -Ինձ հետաքրքրում է՝ ո՞վ է ասում, որովհետև դա պետք է մասնագիտական վերլուծություն անել, ոնց որ Հայաստանում ամեն մի բան Հայաստանում ոչ մի մասնագիտական քննարկում չի անցնում, նույն բանը՝ ասֆալտապատումը … ասում են … ասում է մարդ, որը չի պատկերացնում, որ եթե այս տարի այդ ասֆալտապատումը չարվի, մյուս տարի քանդվելու է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել