Բոլորիս մոտ էլ ժամանակ է գալիս, երբ մեզ անպաշտպան ենք զգում կյանքի այս կամ այն իրավիճակում: 
Թվում է, թե բավարար լավը չես, սակայն կարևոր է հասկանալ, թե արդյո՞ք ցանկանում ես փոխվել: Սակայն նախ պետք է հիշես, որ եթե բոլորն ամեն ինչ անեին նույն մարդը դառնալու համար` գոյություն չէր ունենա անհատականությունն ու յուրահանտկությունը, ու աշխարհը կկորցներ իր գեղեցկությունը:
Իսկ ի՞նչ, եթե ցանկանում ես փոխվել  ու քո լավագույն եսը դառնալ և կատարելագործվել: Մեզնից շատերի համար դա այնքան էլ հեշտ չէ, քանի որ կյանքում կան որոշակի բաներ, որոնք մեզ ստիպում են անպաշտպան զգալ, և վախերի պատճառով մենք քայլեր չենք ձեռնարկում:

Ահա այն հիմնական 3 վախերը, որ խանգարում են մեզ ու անպաշտպանվածության զգացում առաջացնում:

 1  Ինչպե՞ս կընդունեն մյուսներն ու ինչ կմտածեն իմ մասին


Այս վախն ու անպաշտանվածության զգացումը շատերին է անհանգստացնում: Մենք վախենում ենք, որ մեզ կդատեն` մեր տեսքի, երեխաների, վերաբերմունքի, տան, զուգընկերոջ ու ամեն-ամեն ինչի պատճառով: Ամեն րոպե անհանգստանալով, թե ինչ կմտածեն քո մասին մյուսները` դու պարզապես չես ապրի: Այս մտքերից, վախերից ու մյուսների կարծիքներից անպաշտպանվածության զգացումից ազատվելու համար.

Դադարիր ինքդ քեզ համեմատել մյուսների հետ: Մյուսների կողմից քննադատությունը կարող է իսկապես սարսափելի լինել, սակայն միայն այն դեպքում, երբ դու դա թույլ տաս: Դու կարող ես ընտրել սրտնեղելը, կամ էլ ըդունելը այն, ով կաս: Սա կարող է դժվար լինել, եթե դու քո ժամանակը ծախսես մյուսների հետ ինքդ քեզ համեմատելով: Հատկապես այն դեպքում, երբ մենք սովոր ենք համեմատել մեր թույլ կողմերը մյուսների ուժեղ կողմերի հետ:

Կենտրոնացիր քո դրական ու ուժեղ կողմերի վրա: Դու տաղանդ ու կարողություններ ունես. ընդունի՛ր դա: Ոչ մի  վատ բան չկա, եթե մի փոքր հպարտանաս դարնցով: Պարզապես  չափազանց մի տարվիր:

Երբ ինչ-որ թերություն ես տեսնում ինքդ քո մեջ, պլաններ մշակիր, թե ինչպես կարող ես դա հաղթահարել:  Սակայն չհիասթափվես, երբ փոփոխությունը մեկ գիշերվա մեջ տեղի չունեա: Հիշիր, որ ամեն ինչի համար ժամանակ ու համբերություն է պահանջվում:

Մի՛ դատիր ուրիշներին: Եթե դու ցանկանում ես ավելի քիչ անհանգստանալ, թե ինչ են մտածում մյուսնրեիը քո մասին, արա այնպես, ինչպես որ կցանկանայիր, որ մարդիկ վարվեին: Մի՛ դատիր մարդկանց իրենց հագուստի, աշխատանքի, կամ էլ նրա համար, թե ինչպես են խոսում:

 2  Արդյո՞ք երիբևէ կգտնեմ այն «ճիշտ մեկին»:


Այս միտքը շատերին է անհանգստացնում: Երբեմն հանդիպում ես տարբեր մարդկանց հետ, սակայն ոչ ոքի հետ ոչինչ չի ստացվում: Եվ թվում է, թե նրանք բոլորը նույնն են: Այդ իսկ պատճառով.

Դու պետք է իմանաս ու ճանաչես ինքդ քեզ:  Դու նախ պետք է հասկանաս, թե ով ես ինքդ, ինչ ես ուզում կյանքից: Որքան էլ քո զույգը հրաշալի մեկը լինի նրա հետ ոչինչ էլ չի ստացվի եթե դու նախ չհասկանաս թե ով ես դու:

Հնարավորություն տուր մեկին, ում որպես կանոն երբեք հնարավորություն չէիր տա: Սա չի նշանակում, թե դու որպես անհատ փոխվում ես, այլ նշանակում է, որ դու  պարզապես մեծացնում ես մտահորիզոնդ: Դու երբեք չես իմանա, թե որքան լավ կարող ես շփվել ու մտերմանալ ինչ-որ մեկի հետ մինչև որ չփորձես:

Դուրս արի ու հադիպիր մարդկանց: Եթե դու չփորձես ու չհանդիպես ոչ ոքի հետ, ոչինչ էլ չի ստացվի: Սա շատերի համար է բարդ, իսկ հեռու մնալով` դու կրկնակի ամեն ինչ ինքդ ես բարդացնում:

Մի՛ վախեցիր, որ սիրտդ կկոտրվի: Այո՛, բաժանումները ծանր են: Դու այդ մարդու հետ էիր որովհետև դուք կապված էիք միամյանց և երբ դուք բաժանվեցիք այդ կապն իր հետ ասես ամբողջ աշխարհը քանդեց: Այո հեշտ չէ, սակայն ամեն հարաբերություներիկց հետո դու կարևոր դաս ես քաղում ու տեսնում միասին անցկացրած ժամանակի արժեքը: Վերցու այն, ինչ կարող ես յուրաքնյուր հարաբերությոյւնից ու շարունակիր փորձել, մինչևոր կհանդիպես այն առանձնահատուկ մեկին:

Իմացիր, որ հարաբերությունները որոշակի աշխատանք են պահանջում: Հարաբերությունների մեջ լինելը հեշտ բան չէ: Այն փոխզիջում է պահանջում ու երկու կողմերից էլ գործադրվող ջանք: Այստեղ երկակի ստանդարտներ ունենալ չի կարելի: Հիշաչար չպետք է լինել ու պետք է աջակցել միյանց: Հիշի՛ր, սերը գործողություններ է պահանջում, եթե դու չաշխատես ու ոչինչ չանես դրա համար, այն կարող է ձախողվել:

 3  Արդյո՞ք երբևէ հաջողության կհասնեմ:


Կյանքում հաջողությունը կարող է որոշվել փողով, հռչակով, ըտանիքով, ապրելակերպով և այլ: Կյանքում հաջոտղության հասնելու համար պետք է որոշես, թե ինչն է կարևոր ու առաջնային քեզ համար: Հարստությո՞ւն ես ուզում, երջանիկ ընտանի՞ք, մեծ առանձնատո՞ւն: Ոչ մի վատ բան չկա այս ամենն ուզելու մեջ, սակայն կարևոր է որոշել, թե ինչն է առաջնայինը քեզ համար այս կյանքում և որն հաջողության քո սահմանումը:

Եթե քեզ համար առաջնայինը փողն է, ուրեմն քո ժամանակն ու ջանքերը պետք է դրա վրա կենտրոնացնես: Դու ստիպված կլինես երկար ժամեր աշխատել, ինքնակրթությամբ զբաղվել ու ձեռք բերել այն կարողություններն ու հմտությունները, որոնք նահրաժեշտ են տվյալ ոլորտում հաջողության հասնելու համար:

Եթե քեզ համար առաջնայինը ընտանիքն է, դու պետք է լրացնես ու իրականացնես քո պարտականությունները ընտանիքիդ անդամների նկատմամբ: Սա կարող է ներառել աշխատելը` նրանց համար հոգ տանելու համար և/կամ նրանց հետ ավելի շատ ժամանակ անցկացնելը, շփվելը: Կարևոր է ուշադրություն դարձնել հարաբերություններին:

Կարո՞ղ ես մեկից ավելի բան կարևորել կյանքում. իհարկե, սակայն կարևոր է, որ միշտ դրանք հերթականությամբ լինեն, այնպես որ միշտ կարողանաս տարբերել առաջնայինը երկրորդայինից և ամբողջ ջանքերդ ներդնես` հերթով ամեն ինչին  հասնելոու համար:

Երբ հստակ  հասկանաս, թե որն է առաջնայինը քեզ համար, նստիր և հստակ նպատակներ դիր, այնուետև մտածիր, թե ինչպես կարող ես  հասնել դրանց ու գործի անցիր: Անհրաժեշտ է, որ ամեն օր ինքդ քեզ հիշեցնես քո անելիքն ու իրականում անես այդ ամենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել