Tert.am-ը գրում է.

Հայաստանը Իրաքում ստեղծված իրավիճակի հետ կապված հայտարարություն կանի այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը կլինի:

Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ ի պատասխան հարցի, որ Իրաքում եզդիների ջարդերի վերաբերյալ կոչեր են արվում Հայաստանի ԱԳՆ-ին, որ մենք պետք է վերաբերմունք ցուցաբերենք:

«Կարծում եմ, որ մենք յուրաքանչյուր անգամ անդրադառնալով որևէ տարածաշրջանում հակամարտություններին, պետք է խոսենք այն դիրքերից, ինչ դիրքերում որ գտնվում ենք։ Իսկ մենք ևս այսօր հանդիսանում ենք հակամարտության կողմ, ունենք անալոգ մոտեցումներ և երբեք չենք կարող այդ մոտեցումներին հակասող դիրքորոշում հայտնել։ Հետևաբար մենք պետք է կարողանան հայտարարություններ անել այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը կա»,- ասաց նա։

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել