ՕԵԿ-Ագրարային համալսարան «տարածքային պատերազմն» այսօր խոսքից վերածվել է քաշքշուկի, միջադեպի:
Այս պատմությունն ինքնին տհաճ է, որովհետև վիճահարույց տարածքը հազիվ թե վերածվեր «մի կաթիլ մեղրի» պատմության, եթե կողքից «բզողներ» չլինեին:
Ենթադրում եմ, որ ՕԵԿ-ը մի քիչ չափազանցնում է խնդրի քաղաքական ասպեկտը: Համենայն դեպս, երբ ընթերցեցի Արթուր Բաղդասրյանի կուսակցության հայտարարությունը, տպավորություն ստեղծվեց, որ առիթն օգտագործվել է կառավարությանը, այսինքն՝ Հովիկ Աբրահամյանին, հերթական անգամ քլնգելու համար:
Գուցե կա քաղաքական խնդիր, բայց չեմ կարծում, որ վարչապետը բան ու գործը թողած՝ կռիվ է տալիս ՕԵԿ-ի դեմ:
Չեն հավատում նաև, որ արձակուրդային այս շոգին դասախոսներն ու ուսանողները մոբլիզացվեին ու գային ցույցի, եթե կողքից «բզող» չլիներ:
Կարելի է այս հարցը «մի կաթիլ մեղրի» չվերածել ու հանգիստ լուծել՝ օրենքի ու պայմանավորվածությունների դաշտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել