Հոր դրած ավանդույթի համաձայն (նկատի ունեմ բրեժնևի ոսկեձույլ արձանը), որդին երբեք դատարկաձեռն չի գնում նման հանդիպումների։ Սա հայտնի ճշմարտություն է։ Այլ կերպ ասած՝ ալիևները ոչ միայն ուտում են, այլ նաև կերցնում։ 
Խալաթ տալը օտար երևույթ չէ արևելյան երկրների համար։ ․․․Օսմանյան կայսրության հայ հարուստները այնքան ՕՍԿԻ ունեին, որ կարող էին երկրի 2/3 - ը առնել․․․ Բայց գերադասեցին մահը։ Իսկ ՕՍԿԻՆ բնականաբար մնաց թուրքին։ 
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎԵԼՈՒ սովորույթ ունի։ Սոչիում "կլիենտը", "միջնորդը" և ապրանքի կարծեցյալ "տերը" կրկին հանդիպեցին։ Հակված չեմ այն կարծիքին, որ նրանք "բարի կամքի" քարոզ լսելու համար էին հավաքվել։ Տարածվող շշուկները դրա ապացույցն են։ 
Սակայն արյունը ոսկով երբեք չի վաճառում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել