10537168_784998098189448_2442819822149409741_nAnkakh.com-ը գրում է.

Oգոստոսի 10-ին հակառակորդի կրակոցներից ամբողջովին այրված տների բնակիչներին Տավուշի մարզպետարանը «Հայաստան համահայկական հիմնադրամի» աջակցությամբ բնակարաններ է հատկացրել Այգեպար գյուղում: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Անկախ-ի թղթակցին հայտնել է, որ բնակարանները տրամադրվել են գույքով: «Թե’ Վարդազարյանների, թե Գևորգյանների’ ընտանիքին Այգեպարի բազմաբնակարան շենքում տրամադրել են երեք սենյականոց բնակարաններ, որոնցից մեկին նաև ավտոտնակ է պատկանում»: 10603280_784996874856237_7091441163111472040_nԱյգեպարցի տուժած բնակիչներից Արշալույս Գևորգյանը մեր թղթակցին ասել է, որ այժմ փաստաթղթային հարցերն են լուծվում, ինչից հետո իրենք կտեղափոխվեն նոր բնակարան: «Ջուրը, հոսանքն էլ միացնենք, կտեղափոխվենք: Քիչ-քիչ ամեն ինչ հունի մեջ է ընկնում»,-ասել է Արշալույս Գևորգյանը:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել