Դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանը օգոստոսի 2-ին նշանադրվել է:

ArmStar.am-ին տված հարցազրույցում Մարիամը նշել է, որ իր ընտրյալը  քսանվեցամյա Գոռն է, ում հետ ծանոթացել է անցած տարվա սևծովյան հանգստի ժամանակ, իսկ հետագայում արդեն Գոռը հաճախ է եկել Հայաստան՝ կապը առավել սերտացնելով: 

Գոռը բիզնեսմեն է, արտերկրում ունի ֆաբրիակներ և հագուստի խանութներ, սակայն Մարիամը չցանկացավ բացահայտել, թե որ բրենդի սեփականատերն է: Աշխատանքի բերումով անընդհատ  փոխում է բնակության վայրը:

Ըստ Մարիամի` Գոռը շատ հոգատար, ջերմ , խելացի ու աշխատասեր է:

«Տղամարդու մեջ գնահատում եմ լավին ձգտելու միտումը: Իմ հանդեպ շատ հոգատար է, ինչն ինձ շատ է դուր գալիս: Սիրում եմ,  երբ իմ կողքին գտնվող տղամարդու ուշադրությունը միշտ ինձ  վրա է լինում: Այն հատկանիշները, որոնք սիրում և գնահատում եմ տղամարդու մեջ, Գոռի մեջ ամփոփված են: Նա տղամարդու  իմ իդեալն է»:

Դերասանուհին այսքան ժամանակ գաղտնի էր պահել անձնական կյանքը, քանի որ հաճախ իր հետ կապված խոսակցություններ, քննարկումներ, քննադատություններ էին լինում և ավելորդ խոսակցություններից խուսափելու համար իրադարձությունը բացահայտեց  միայն նշանադրությունից հետո:

«Առաջին հանդիպմանը նա ինձ տարել էր եկեղեցի և երկու եկեղեցիների միջև սիրո խոստովանություն ու ամուսնության առաջարկ արել՝ խոստանալով, որ իր կինն եմ դառնալու և այդպես էլ արեց: Այս ամենը երբեք չեմ մոռանա: Ամեն ինչ այնքան  տպավորիչ և հուզիչ էր, որ ընկերուհիներս, նրա խոսքերը լսելով, լացում էին»: (ծիծաղում է)

Նշանադրության մասին Մարիամը իմացել է հանգստից վերադառանալուց հետո: Նա ուներ ընդահամենը երեք օր պատրաստվելու համար և նախորդ օրը մինչ ուշ գիշեր  գնումներ է կատարել:

Շարունակություը՝  այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել