Dell_eyeMobile-Disabilityinfo.am-ը գրում է.

Այսօր մեր կյանքի անբաժանելի մասն են կազմում բարձր տեխնոլոգիաները: Արդեն անհնար է պատկերացնել որևէ գրասենյակ առանց համակարգչի, բայց որոշակի հաշմանդամություն ունեցող մարդկանց համար նույնիսկ համակարգիչը «հասանելի» չէ:

Շվեդական «Tobii» ընկերությունը կոտրում է կարծրատիպը` ապացուցելով, որ համակարգիչը բոլորի համար է: Ընկերությունը մշակել է մի սարք, որը անվանվում է «PCeye Go»: Սարքը թույլ է տալիս բացառապես աչքերի օգնությամբ լիակատար կերպով օգտվել համակարգչից` առանց մկնիկի և ստեղնաշարի:

Սա հաղորդակցվելու  հիանալի հնարավորություն է հաշմանդամություն ունեցող այն մարդկանց համար, ովքեր հենաշարժողական խնդիրներ ունեն, օրինակ՝ մանկական ուղեղային կաթված, ողնաշարային կոտրվածք և այլն: Սարքը հակացուցված է նրանց համար, ովքեր էպիլեպսիա ունեն: Սարքը համատեղելի է անհատական համակարգիչների, ինչպես նաև նոթբուքների և պլանշետների հետ՝ բացառապես «Windows» օպերացիոն համակարգով և իր համար նախատեսված ծրագրերով: Սարքը բավականին թանկ արժե:

Զարգացած երկրներում բազմաթիվ եղանակներ կան այն ձեռք բերելու համար` սկսած բժշկական ապահովագրություններից մինչև անհատ բարերարներ:

«Tobii» ընկերությունն ունի իր մասնաճյուղերը տարբեր տարածաշրջաններում: Հայաստանը կարող է սպասարկվել Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող «Consort World» մասնաճյուղից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել