2014թ. հունվար-հունիսին, ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով ստացված տվյալների համաձայն, մուտքերն ու ելքերը մեր երկիր կազմել են 2 մլն 243 հազար: Ընդ որում, անցյալ տարվա առաջին կեսի համեմատ, ավելացել են եւ մուտքերը, եւ ելքերը:
Ինչ վերաբերվում է կոնկրետ ՀՀ քաղաքացիներին, ապա այս տարվա առաջին կեսին Հայաստանից դուրս է եկել մոտ 693 հազար ՀՀ քաղաքացի, մուտք գործել մոտ 580 հազարը, բացասական տարբերությունը կազմել է մոտ 113 հազար: 2013-ի նույն ժամանակհատվածում Հայաստանից դուրս էր եկել 618 հազար ՀՀ քաղաքացի, մուտք գործել` մոտ 494 հազար ՀՀ քաղաքացի, բացասական տարբերությունը կազմել էր մոտ 123 հազար: Այսինքն, բացասական տարբերությունն այս տարվա ընթացքում նվազել է մոտ 10 հազարով:
Նշենք նաեւ, որ սեզոնային գործոնով պայմանավորված տարվա առաջին կեսին գերակշռում են ելքերը, իսկ երկրորդ կեսին` մուտքերը: Միայն տարեկան կտրվածքով է օբյեկտիվորեն երեւում, թե ինչպես է փոխվել Հայաստանից դուրս եկողների եւ երկիր մտնողների տարբերությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել