Tert.am-ը գրում է.

Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը գտնում է, որ Ադրբեջանը շարունակում է մնալ մոլորված մարդուն սպանող, քնած մարդուն կացնահարող երկիր՝ նկատի ունենալով գերեվարված Կարեն Պետրոսյանի սպանությունը: Ըստ նրա, երբ ադրբեջանցիները մեր գյուղացուն սպանում են, դիվերսիոն խմբեր են ուղարկում, դրանով մեր արձագանքն են ցանկանում որոշել:

«Մենք պարտավոր ենք միահամուռ լինել: Մենք համախմբվելու ավելի շատ պոտենցիալ ունենք, մենք իրար հանդեպ պարտք ունենք և բոլորս միասին՝ հայրենիքի հանդեպ պարտք ունենք: Հայրենիքի պաշտպանությունը բոլորի խնդիրն է»,-այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց նա:

Անդրադառնալով ՀՀ ԱԳՆ գործունեությանը, Մանվել Եղիազարյանն ասաց, որ նախարարի պահվածքն իրեն զարմացնում է: «Բաներ կան, որ իրենք պետք է անեն, սակայն անում է Նախագահը: Կամ վախենում են, կամ պարտադրում են չանել: Մենք չենք էլ տեսել ԱԳՆ-ի աշխատանքը, երբ վիճակն օրհասական էր»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել