Տարիներ առաջ, եթե չեմ սխալվում ` 2003-ին, միջազգային տրիբունալի ոչ անհայտ դատախազ Կառլա Դելպոնտան ասել էր` գալու է ժամանակը, երբ պատասխան են տալու մութալիբովները և Լևոն Տեր Պետրոսյանները...  Այն ժամանակ, մեր պետության արձագանքը շատ կոշտ էր` արցախյան գոյամարտի որևէ մասնակից, որևէ պատասխան տալու խնդիր չունի, նրանք պահպանել են տուն հայրենին... ու այդ կնոջ ձայնը էլ չլսվեց և հարցը իսպառ փակվեց: Հիմա, տարբերություն կա, ասկյարանոցի հայտարությունը ուղված է գործող նախագահին: Կարծում եմ, երեք նախագահների համատեղ հայտարարության կարիք կա, որով հստակ պետք է փակեն նման ոռնոցի բերանը:Թող, որ դա լինի նրանց միակ համաձայնությունը, բայց կարծում եմ, մի փոքր հապաղենք կունենանք սերբական սցենար, երբ սերբ առաջնորդներին դատելով` երկիրը բզկտեցին: Դատելով սրանց սեփական զինվորի հանդեպ ունեցած վերաբերմունքից, երբ նրանց վերաբերվում են որպես "թնդանոթի միս", դեմ չեն լինի մեզնից մեկին այդ կոնտեքստում դատել, թեկուզ մի քանի տասնյակն էլ իրենցից լինի... Մեկ է այդ ցանկում իլհամը չի լինելու` նա չի մասնակցել պատերազմին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել