Tert.am-ը գրում է.

Արևմտյան Աֆրիկայում մահացու Էբոլա վիրուսից մահացածների թիվը հասել է 1013-ի, այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), փոխանցում է Взгляд-ը։

Համաձայն վերջին տվյալների՝ մահացու վիրուսով վարակվածների թիվը հասել է 1.848-ի։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ԱՄՆ առողջապահության նախարարության սննդամթերքի և դեղորայքի վերահսկման վարչությունը հավանության են արժանացրել Լիբերիայի կառավարության դիմումը և այդ երկիր կուղարկեն փորձնական շիճուկ։ Այն Աֆրիկա կհասնի արդեն այս շաբաթ։

ԱՀԿ-ն նույնպես մտադիր է դեղորայք մատակարարել Լիբերիա։

Էբոլա համաճարակը սկսվել է ձմռանը, Արևմտյան Աֆրիկայում՝ Լիբերիայում, Սիերա Լեոնեում և Գվինեայում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել