ՀՀ դատարաններում գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման խնդիրը պարզապես գտնվում է աղետալի վիճակում: 
Հասկանալի է, որ դատարանները ծանրաբեռնված են, սակայն դա արդարացում չէ ՀՀ օրենսդրության պերմանենտ խախտման համար:
Այսօրվա դատական նիստում Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից մի քաղաքացիական գործով հաջորդ դատական նիստի օր է նշանակվել ս.թ. դեկտեմբերի 11-ին:
Մեկ այլ քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում դեռևս 2013թ. նոյեմբերի 18-ից գտնվող գործով կայացել է ընդամենը մեկ նիստ, իսկ հաջորդ նիստը նշանակվել է ս.թ. օգոստոսի 28-ին:
Իսկ Վարչական դատարաններում գտնվող գործերի քննության ողջամիտ ժամկետների մասին խոսելն արդեն անլրջություն կլինի:
Մի խոսքով` կեցցե մեր դատական համակարգը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել