Միապետական գաղափարները, ոչ միապետական երկրներում, հիմնականում ստանձնում են ազգապահմանման, ազգի միավորման, ու ազգային մշակույթի հիմքերին սպառնացող վտանգները չեզոքացնող մի յուրատեսակ առաքելության իրագործողներ, անգամ պետական հովանավորությունն ու հարգանքն են վաելում, փակ են ու խիստ կոնսերվատիվ, համարվում են, որպես ազգապահպանման յուրատեսակ, ու հիմնավորված մի ինստիտուտ, որն ունի պատմություն, ունի կամուրջներ տվյալ էթնոսի անցյալի ու ներկայի միջեւ, եւ կարող է ներայանալ գրեթե բոլոր ազգային կոչված ասպեկտներում:
Միապետականության այդ լուսավոր կղզյակները այսօր, ոչ այլ ինչ են քան հակազդեցություն եվ կենսունակության ստուգում, այն առումով, թե ինչքան է տվյալ էթնոմշակութային խումբը խարսխված իր ազգային ու ավանդական հիմքերին, թե ինչ բարոյական եւ արժեքային համակարգ է դավանում, եւ ինչ վիճակում է գտնվում հասարակության վերաբերմունքն ու հարգանքը առ սեփական անցյալն ու ավանդույթը...

Կից՝ կարդացեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել