Քանի որ ստացվեց այնպես,որ ես ընտրությունների ժամանակ եղա Թուրքիայում մի ընդհանուր բնույթի բան ասեմ: Որևէ ընտրության շունչ երկրի արևելյան շրջաններում չի զգացվել: Ասել է թե Արևմտյան Հայաստանում: Եղել եմ երեկվա ընթացքում Մուշում, Գազիանթեփում ու Դիարբեքիրում ու միայն վերջինում եմ նկատել Դեմիրթաշին նվիրված ինչ-որ պաստառներ: Միաժամանակ քուրդ թեկնածուների հիմնական խնդիրը հիմա ու հետագայում լինելու է քուրդ ազգաբնակչության մոտեցումն ընտրություններին: Կարելի է ասել այդ մոտեցումը նկարագրվում է իր չլինելով: Հարյուրավոր գյուղերում վստահեցնում եմ ուղղակիրոեն տեղյակ չեն, որընտրություններ է (ինձ մոտ այդպիսի տպավորություն էր): Ի դեպ, Մուշում թուրքերը մոտոցիկլետային ռեյդեր էին անում այս ու այնկողմ գնալով Թուրքիայի դրոշակով: Ոչ ոք էապես դրան ուշադրություն չէր դարձնում: Այսպիսով, ավարտելով անդրադարձս Թուրքիայում նախագահական ընտրություններին նշեմ, որ քուրդ թեկնածուները պատվելու են մինչև այնքան ժամանակ,մինչև չսկսեն խոսել համաթուրքական խնդիրների մասին, իսկ իրենց հերթին քրդերը պարզապես պետք է իմանան ընտրությունների մասին ու մասնակցեն դրանց ... ահա այսպես

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել