Tert.am-ը գրում է.

Ռուսաստանում 18 մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի գործով դատապարտված վարորդ Հրաչյա Հարությունյանի պաշտպանական կողմը գանգատարկել է դատավճիռը, այս մասին ՌԻԱ «Նովոստիին» հաղորդել Է դատապարտյալի փաստաբան Ռուբեն Մկրտչյանը:

«Մենք դատավճիռը գանգատարկեցինք Հարությունյանին 327-րդ հոդվածով մեղավոր ճանաչելու մասով («ակնհայտ կեղծ փաստաթղթի օգտագործում»), այդ հանցագործությունը նա չի կատարել մենք այս մասով խնդրում ենք արդարացնող դատավճիռ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Ռուբեն Մկրտչյանը:

Օգոստոսի սկզբին Մոսկվայի Տրոիցկյան դատարանը Հարությունյանին նշանակել է պատիժ վեց տարի և ինն ամիս ժամկետով՝ ընդհանուր ռեժիմի գաղութում ազատազրկման տեսքով՝ «ճանապարհային երթեւեկության եւ փոխադրամիջոցի շահագործման կանոնների խախտման համար, որն անզգուշաբար հանգեցրել է երկու եւ ավելի անձանց մահվան», ինչպես նաեւ «ակնհայտ կեղծ փաստաթղթի օգտագործման» համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել