Եկեք ամփոփենք,թե ինչ ստացվեց այսօրվա նախագահական «եռանկյունուց»: Թե՛ երեկվա հանդիպումներից, ու թե՛ այսօրվա եռակողմ հանդիպումից հետո զգացվեց,որ մեր նախագահը կարողացել է մեծն ոչխարի կապը ձգել:Հանդիպումներից առաջ մեր նախագահը ավելի շահեկան ու թելադրող դիրքում էր գտնվում,քան Ալիևը:Ս.Սարգսյանի ձեռքում կար որոշակի անհրաժեշտ լծակներ,որոնցով կարող էր նա պատին դեմ տալ Ալիևին,ու ինչպես երևում է,նախագահը կարողացել է իր առջև դրված առաջադրանքը կատարել:Այդ վերոնշյալ լծակները վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հրահրված դիվերսիոն-հետախուզական բազմաթիվ փորձերի փաստն է,որի արդյունքում ադրբեջանական կողմը ըստ տվյլաների մոտ 50 զոհ տվեց,և Ալիևի թվիթերյան միկրոբլոգում հենց Ալիևի կողմից թողած բազմաթիվ սպառնալից ու ագրեսիայով լի գրառումներն էին,և այս փաստերը ակնհայտորեն ցույց էին տալիս Ադրբեջանի ագրեսիվ տրամադրվածությունը ու պատերազմ վերսկսելու անհագ ցանկությունը:Եվ այս զենքերն իր ձեռքում ունենալով մեր նախագահը հնարավորություն ուներ պաշտոնապես Ալիևին մեղադրել ագրեսիա դրսևորելու,լայնամասշտաբ մարտական գործողություններ սադրելու,ու դրանով իսկ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը տապալելու և Մինսկի խմբի ընդունած սկզբունքերը արհամարհելու մեջ,որը Ս.Սարգսյանը փաստացի արեց:Եվ մեր նախագահի կողմից վերոհիշյալ քայլերը ձեռնարկելու արդյունքում է,որ օրեր առաջ պատերազմ սպառանցող ու իրեն ռեմբո երևակայող Ալիևը վերածվեց հակամարտության խաղաղ կարգավորմանը կողմնակից խոնարհ գառնուկի:Եվ այս ամենից հետո Ալիևը չի կարող կրկին գործի դնել իր որդեգրած ռազմատենչ մարտավարությունը ու կրկին սահմանին սրել իրադրությունը:Դրանով նա պարզապես կհակասի իր ասածներին ու հենց իրեն ծիծաղելի իրավիճակի մեջ կգցի:Այնպես որ,այս հանդիպումներից հետո իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կհանդարտվի ու կվերադառնա իր բնականոն հունին,այն է`ստատուս-քվոյի հարթություն,ու կրկին կվերսկսվի Մինսկի խմբի համանախագահների և երկու երկրների արտգործնախարարների մակարդակով միապաղաղ,տաղտկալի ու անօգուտ բանակցությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել