Էսօր եռակողմ <պեչատվեց>, որ պատերազմ, գլոբալ առումով, չի լինելու: Փաստորեն Սոչի կանխատեսելի էր: Հայկական ԶԼՄ, մեզ հետ միասին, ինչպես և կանխատեսել էր. Ալիևը հրապարակայնորեն <անմեղսունակ քաղաքական խրտվիլակի> դերը խաղաց: Սարգսյանը, հրապարակայնորեն նրա բերանին եկավ` մեր ենթադրած <դիվանագիտա-քաղաքական չափակախը> տվեց, ու ինչպես ես` նվաստս կանխագուշակել էի, կոլոտ Պուտինը աղվեսի պես քթի տակ զվարթացավ: 
Ինչ խոսք, իհարկե լավ է, որ ողջ ժողովուրդը ներքուստ հիմա հանգստացավ, որ լայնամասշտաբ, կործանիչ պատերազմի հավանականությունը նվազում է դեպի զրոն, ու որ ադրբեջանն իր ոչադեկվատ ղեկավարով հանդերձ, ևս մի անգամ վարկաբեկվեց աշխարհաքաղաքական հարթակում: Բայց, ամենաուրախը ու շահածը, վախենամ ռուսաստանն է. Սա առաջին դեմոնստրատիվ ու լուրջ քայլն էր, որով նա իր <մեծ պոչը> վերջնականորեն փռում է Հայաստանի ու ադրբեջանի միջև, մի դալար պտտելով Արցախի շուրջը: Ժամանակի ընթացքում էլ, ըստ տրամադրության, կամ գուցե ուղղակի ստամոքսի կծկումների արդյունքում <մեծ պոչը> սեղմելու է Արցախը, կամ հակառակը` թուլացնելու լարվածությունը:

հ.գ. Հիմա ամենակարևոր ասելիքս: Միամտություն է կարծել, որ վաղը կդադարեն ռազմական գործողությունները Հայաստանի սահմանին, Արցախի սահմաններին: Հակառակը, կարծում եմ, դրանք գուցե ավելի ակտիվանան: Վերջը, պեչատը արյամբ խոնավացնում են, որ ավելի տպավորիչ ու հաստատուն թվա: Դե ազերները արյուն սիրում են, ի դեպ անկախ նրանից դա հակառակորդի, թե իրենց արյունն է: Նույնիսկ հաճույքով Ալիևը մի քանի հարյուր ազերի էլ մատաղ կանի, մենակ իր միլարդներին բան չլինի: Ռուսաստանն էլ արյուն էնքան է տեսել, կարգին սառնասիրտ է, կարևորը, որ իր արյունը չէ, ու մի հատ էլ ակամա իր ջրաղացն է պտտվում դրանից: իսկ այ մեր` հայերիս համար, արյուն տալը համ մի այլ կարգի շքեղություն է, համ էլ ամեն կաթիլը` ողբերգություն: Հիմա մեզ սահմանին, որ խաղաղ չի լինելու, պետք է բարձր պրոֆեսիոնալիզն, մարտական բարձր պատրաստականություն դրսևորել, տեղեկատվական պատերազմի հարթակում` խիստ զգուշավոր, բայց և նախահարձակ լինել: Ազերը պիտի ներքուստ էլ համոզվի, որ էս հողագնդի վրա ապրող յուրաքանչյուր հայ, անհրաժեշտ պահի, մի ակնթարթում դառնալու է իր պետության, իր երկրի գլխավոր հրամանատարի զինվորն ու մտնի կռվի դաշտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել