Tert.am-ը գրում է.

Հայաստանի արտգործնախարարությունը հաղորդում է, որ Իրանում ՀՀ դեսպանության նախնական տեղեկություններով Թեհրանում ինքնաթիռի վթարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել:  

Թեհրանում «Մեհրաբադ» օդանավակայանի մոտակայքում «Իրան-140» ուղևորատար ինքնաթիռը վթարի հետևանքով կան կենդանի մնացած ուղևորներ: Այդ մասին իրանական Fars գործակալությանը հայտնել է Իրանի տրանսպորտի նախարարի օգնական Ալի Ռեդա Ջեհանգիրյանը, գրում է ria.ru-ն: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թեհրանից Տաբաս քաղաք ուղղող Taban Airlines ավիաընկերության ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է 40-ից ավելի մարդ: 

Ինքնաթիռը վթարի է ենթարկվել թռիչքուղուց չորս մղոն հեռավորության վրա: Ենթադրաբար, թռիչքից հետո այն փոխել է իր կուրսը ուղին, ուղևորների մի մասը վնասվածքներ են ստացել և տեղափոխվել են հիվանդանոց»,- ասել է նա: 

Պաշտոնյան նաև նշել է, որ ինքնաթիռն ընկել է անտառային հատվածում, այդ պատճառով երկրի վրա զոհեր և ավերածություններ չկան: 

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել