Image

Հայաստանի Հանրապետության իրական, օրինական քարտեզը

************************************

Հայաստանի Հանրապետությունը ցայսօր իրավաբանորեն չի ճանաչել հայ-թուրքական ներկա՝ փաստացի, ապօրինի, ժամանակավոր սահմանը, որը գծվել է 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի ապօրինի, միջազգային-իրավական առումով անվավեր  պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության իրական, օրինական սահմաններն արտացոլված են ԱՄՆ Պրեզիդենտ Վուդրո Վիլսոնի՝ 1920 թվականի նոյեմբերի 22-ի «Թուրքիայի և Հայաստանի սահմանատման, դեպի ծով Հայաստանի ելքի և հայկական սահմաններին կից թուրքական տարածքների ապառազմականացման մասին» միջնորդ որոշման մեջ ( իրավարար վճռում ( Arbitral Award ) ): Իրավարար վճիռը, որը կայացվել է Անտանտի Գերագույն խորհրդի կողմից 1920 թվականի ապրիլի 26-ին Վիլսոնին հղված դիմումի հիման վրա, լիովին համապատասխանում է «Միջազգային ընդհարումների խաղաղ լուծման մասին» Հաագայի 1907 թվականի հոկտեմբերի 18-ի Կոնվենցիային: Վիլսոնյան իրավարար վճիռը՝ վավերացված ԱՄՆ Պրեզիդենտ Վուդրո Վիլսոնի և պետքարտուղար Բեյնբրիջ Քոլբիի ստորագրություններով, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական Մեծ կնիքով ( The Great Seal of the United States), ուժի մեջ մտավ կայացման պահից, այն պարտադիր է, անբեկանելի և անժամանցելի: Այլ խոսքով՝ այն միանգամայն օրինական է, վերանայման ենթակա չէ, իրավաբանական ուժի մեջ է՝ ենթակա պարտադիր կատարման:

************************************

Image

 

ՎՈՒԴՐՈ ԹՈՄԱՍ ՎԻԼՍՈՆ

(1856-1924)

ԱՄՆ-ի 28-րդ ՊՐԵԶԻԴԵՆՏ

(1913-1921)

խոշորագույն քաղաքագետ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր,Հայկական հարցի հայանպաստ լուծման և անկախ հայկական պետության ստեղծման կողմնակից, հայ ժողովրդի մեծագույն բարեկամ:

************************************

Հայ-թուրքական պետական սահմանն՝ ըստ Վիլսոնի իրավարար վճռի 

Image

Image

Image

Վիլսոնյան իրավարար վճիռը վավերացված է ԱՄՆ Պրեզիդենտ Վուդրո Վիլսոնի ստորագրությամբ և պետքարտուղար Բեյնբրիջ Քոլբիի ենթաստորագրությամբ, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական Մեծ կնիքով ( The Great Seal of the United States)

************************************

Հայաստանի Հանրապետության քարտեզն ա՛յս օրվա դրությամբ

304347_280419675412936_2040709614_n

************************************

Հայաստանի քարտեզն՝ ըստ «Աշխարհացույցի»

Այս քարտեզը հայտնի է նաև ծովից ծով Հայաստանի քարտեզ. այն ներառում է հայ ժողովրդի բնապատմական հայրենիքն ամբողջությամբ:

Հեռանկարում պետք է ունենանք մեր բնապատմական հայրենիքի,այդ թվում՝ Կիլիկիայի տարածքների վերականգնման գաղափարը:

Image

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել