Մեր ազգային անվտանգության կոնցեպցիան մեզ տրված է հազարամյակներ շարունակ՝Հայկի և Բելի ճակատամարտի տեսքով: Հայտնի է,որ Հայերի պես վաղընջական ազգերը իրենց լեգենդներում և առասպելներում այլաբանական տեսքով թողել են պատգամներ և դասեր հետագա սերունդների համար: Բելը նույնպես բազմապատիկ շատ զորք ուներ՝հսկա քաջերից կազմված և այն ժամանակների համար լավ սպառազինված: Հայկը իր փոքրաթիվ քաջերով անվարան դուրս եկավ նրա դեմ և հաղթեց: Քաջ հսկաները իրար էին բախվել.հիշում եք բոլոդ ճակատամարտի տեսարանը: Հայկը ինչ արեց?ուղակի հարմար պահ ընտրեց և թշնամու բանակի առաջնորդին,թշնամու երկրի ղեկավարին սպանեց,որից հետո թշնամու բանակը ուղակի անձնատուր եղավ: Մեր թշնամիները ի տարբերություն մեր նախնու թշնամիների,քաջ ու հսկա չեն: Կուզեք սա համարեք առասպել,կամ իրական ճակատամարտ,բայց Հայկ Նահապետը մեզ տվել է մեծաքանակ թշնամուն արագ հաղթելու բանաձևը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել