Վերլուծելով այս օրերին Սոչիում երեք երկրների նախագահների հանդիպումները` կարող ենք վերհանել դրանց արդյունքների մի քանի տարբերակներ: Հնարավոր է, որ բանակցությունների արդյունքում որոշակի հստակ տեղաշարժ մտցվի բանակցային գործընթացում` ինչպես նշել էի նախորդ գրառմանս մեջ (http://blognews.am/arm/news/183595/putiny-skzbum-cankanum-er-handipel-alievin-oroshaki-paymanavorvatsutyunner-dzerq-berelu-npatakov.html): Բայց ավելի հավանական է այն,որ կտրուկ տեղաշարժեր չեն արձանագրվի:Անկասկած,այս հանդիպումներից հետո իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կհանդարտվի ու լարվածությունը կմեղմանա,ու իրադրությունը կվերադառնա ստատուս-քվոյի հարթություն:Սական այս հանդիպումները ոչ թե միտված են ղարաբաղյան կոնֆլիկտում կողմերին հաշտեցնելուն,այլ Ռուսաստան-ԱՄՆ աշխարհաքաղաքական մենամարտում նժարը Ռուսաստանի կողմը թեքելուն:Ակնհայտ է,որ մեր տարածաշրջանում բացահայտ թելադրողի դերում Ռուսաստանն է`հանձինս Վ.Պուտինի:Եվ այս հայ-ադրբեջանական լարված հարաբերություններում որպես միջնորդ հանդես գալով`Պուտինը նախ հերթական անգամ ցույց է տալիս իր բացահայտ հեղինակությունն ու թելադրողի կարգավիճակը Հարավային Կովկասում,և այս քայլով,եթե իրադրությունը հանդարտվի ու վերադառնա նախկին պասիվ փուլ`Պուտինը այս միկրոմենամարտում առավելություն կստանա Բ.Օբամայի նկատմամբ,որը այս առումով էապես զիջում է Պուտինին`հատկապես մեր տարածաշրջանում:Այսինքն`Պուտինը կհանդարտեցնի իրավիճակը ու դրանով էլ ավելի կբարձրացնի իր հեղինակությունը`որպես խաղի կանոնների թելադրող ու բացարձակ հեղինակություն:Եվ իրավիճակը հանդարտեցնելու համար Պուտինը կարող է սաստել Ալիևին`նրան ծնողական ապտակ հասցնելով ու իր տեղը ցույց տալով:Կամ`կարող է և՛ Ալիևին, և՛ Սարգսյանին նախատել ու իրենց տեղերը ցույց տալ:
Այս հանդիպումները ինձ հիշեցրեցին պապիս պատմած մի իրադեպ.մի անգամ տեսնում է գետից այն կողմ`ծառի տակ,արջին`իր երկու քոթոթների հետ ծառի շուրջ վայր ընկած:Քոթոթները սկսում են կռվել իրար հետ:Մայրական քնքշանքով,բայց և այնպես արջի թաթով յուրաքանչյուրին մի-մի ապտակ հասցնելով բաժանում է նրանց ու իրարից հեռու նստեցնում:Նույն սցենարնել այստեղ է կրկնվում:
Հ.Գ.Ցավոք,սա այսօրվա մեր իրականությունն է:Առայժմ մենք առավել արժանապատիվ հնարավորություններ չունենք . . .Այս հանդիպումները ինձ հիշեցրեցին պապիս պատմած մի իրադեպ.մի անգամ տեսնում է գետից այն կողմ`ծառի տակ,արջին`իր երկու քոթոթների հետ ծառի շուրջ վայր ընկած:Քոթոթները սկսում են կռվել իրար հետ:Մայրական քնքշանքով,բայց և այնպես յուրաքանչյուրին մի-մի ապտակ հասցնելով բաժանում է նրանց ու իրարից հեռու նստեցնում:Նույն սցենարնել այստեղ է կրկնվում:

Հ.Գ.Ցավոք,սա այսօրվա մեր իրականությունն է:Առայժմ մենք առավել արժանապատիվ հնարավորություններ չունենք . . .

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել