Դաժան իրականություն է: Շնորհակալ ենք ազգությամբ հրեա Ռաֆայել Լեմկինից իրերն իրենց անունով կոչելու համար: Ուղղակի մի տարօրինակ հանգամանք է պետք անպայման նշել: Դա այն է, որ հայերի ցեղասպանությունը կազմակերպողները թուրքիայում, հիմնականում, հենց հրեա ժողովրդի զավակներն էին, թեւ հանցագործներն ազգություն չունեն, նրանք հանցագործներ են եւ վերջ... Իրերի յուրօրինակ զուգատիպումով, հենց հրեական ժողովուրդն երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ընկավ իրենց հանցագործ ապ ու պապերի կողմից հայ ժողովրդի համար փորված ամենախորն անդունդն, որի ընթացքում ոչնչացվեց 6 միլիոն անմեղ հրեաներ... Որպես մարդ ու մարդու զավակ ես սրտանց ցավակցում եմ հրեա ժողովրդին՝ հոլոքոստի, մարդկության՝ հիմնականում, հրեաների դեմ իրագործված այդ հրեշավոր ոճիրի համար ու զարմանում, թե ինչքան ժամանակ է պետք այսօրվա Իզրայելի ժողովրդին Հայոց Մեծ Եղեռնը ճանաչելու հարցում: Նաեւ իրենց իշխանությունների մեծ նախանձախնդրությունը հայերի տեղաբնիկ լինելու, հայերին պատմական թատերաբեմից հեռացնելու, իրենց էլի` հանցագործ կեղծ-գիտական վայրիվերումները սանձելու հարցերում...Սրանք իրոք հարցեր են, որոնք սպասում են Ռ.Լեմկինի նման ազնիվ հրեա մարդկանց գնահատականին: Եթե չեն կանխվում հանցագործությունները, չեն պատժվում հանցագործներն, ապա նրանք կարող է կրկնվեն ու զոհերը կլինեն էլի շատ անմեղ մարդիկ՝ անմեղ ժողովուրդներ, քանի որ շատերը չեն ուզում դասեր քաղել իրենց իսկ անցած պատմությունից այդ թվում նաեւ մենք...

22.04,2014թ.

Ցեղասպանություն տերմինի հեղինակ Ռաֆայել Լեմկին Հայերի ցեղասպանությունից հետո Հիտլերը գործի անցավ

«Ինչո՞ւ է մարդը պատժվում, երբ սպանում է մեկ այլ մարդու: Ինչո՞ւ միլիոնավոր մարդկանց սպանությունը ավելի մեղմ հանցանք է, քան մեկ անձի սպանությունը»,- նման հարցով 1920 թ. Սողոմոն Թեհլերյանի դատավարության ժամանակ հանդես եկավ ծագումով հրեա, լեհաստանցի իրավաբան Ռաֆայել Լեմկինը: Իրավաբանը ցնցված էր այն դաժանությամբ, որով Օսմանյան Թուրքիան իրականացրել էր 1.5 միլիոն հայերի ոչնչացումը: 20 տարի անց նրա սեփական ժողովուրդը պետք է կանգներ համանման ողբերգության առջև: Լեմկինը հրեական հոլոքոստից և´առաջ, և´ հետո պայքարեց ազգային ու էթնիկական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համար:
Հենց Ռաֆայել Լեմկինը շրջանառության մեջ դրեց գենոցիդ` ցեղասպանություն բառը:
1945 թվականին, երբ Նյուրնբերգի միջազգային ռազմական տրիբունալը նացիստական ղեկավարությանը դատապարտեց մարդկության դեմ իրագործված հանցագործությունների համար, «Ցեղասպանություն» բառը ներառվեց դատավճռում, սակայն որպես նկարագրական, այլ ոչ թե իրավական տերմին:
1948թ. դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել ցեղասպանություն իրականացնողներին:
Կոնվենցիայի համաձայն ցեղասպանություն է համարվում հետևյալ գործողություններից ցանկացածը, որն իրականացվում է որևէ ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացման նպատակով.
1. Խմբի անդամների սպանություն.
2. Խմբի անդամներին լուրջ ֆիզիկական կամ մտավոր վնասների պատճառում.
3. Խմբի համար միտումնավոր կերպով կենսական այնպիսի պայմանների ստեղծում, որոնք ուղղված են խմբի անդամների լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը.
4. Այնպիսի գործողությունների իրականացում, որոնք ուղղված են խմբի ներսում ծնելիության կանխմանը.
5. Խմբի երեխաներին բռնությամբ մեկ այլ խումբ տեղափոխումը:
Երբ Լեմկինին մի հացազրույցի ժամանակ հարց տվեցին, թե ինչը նրան դրդեց դառնալ ցեղասպանություն տերմինի հեղինակը, նա պատասխանեց. «Ես սկսեցի հետաքրքրվել ցեղասպանությամբ, որովհետև նախկինում դա տեղի էր ունեցել բազմիցս: Դա պատահել էր հայերի հետ, այնուհետև, հայերից հետո Հիտլերը գործի անցավ»:
Հոլոքոստը, որին զոհ գնաց 6 միլիոն հրեա, այդ թվում` Լեմկինի ընտանիքը, վերջինը չէր. 20-րդ դարի տարբեր տարիներին ցեղասպանություններ տեղի ունեցան Կամբոջայում, Իրաքում, Դարֆուրում, Ռուանադայում և այլուր:

Կից՝ կարդացեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել