Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը հարցազրույց է տվել, որի ընթացքում անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Հարցազրույցի վերջում Մորնինգսթարը երեք խորհուրդ է տվել Իլհամ Ալիևին, մասնավորապես՝

1. անհապաղ դադարեցնել շփման գծում առկա լարվածությունը, որը մարդկային կյանքեր է խլում, և ստեղծված իրավիճակը քննարկելու համար հանդիպում կազմակերպել ՀՀ նախագահի հետ,

2. ազատ արձակել Ադրբեջանում առկա բոլոր քաղաբանտարկյալներին,

3. Մինսկի խմբի շրջանակներում վերսկսել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները:

Դեսպանը կարող էր իր խորհուրդների մեջ ներառել նաև ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, ազգատյացություն տարածող կոչերից հրաժարվելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել