Երեկ մի քիչ ցնցված էի Կարեն Պետրոսյանի սպանությունից, չգրեցի, քանի որ իր հետ էր կապված, այսօր որոշեցի այնուհանդերձ կիսվեմ ձեզ հետ հարևան երկրի օգտատերերի արկածների մասին:

դեպք համար 1. Նոր էինք լուր ստացել օգոստոսի 7-ին, որ գերի ունենք, դեռ նկարն ադրբեջանական առաջատար կայքերում չկար, մեկ էլ տեսնեմ Haqqin.az-ը լրիվ իր ոճով նյութ է դրել՝ Армянский диверсант (фото), բացում եմ՝ ֆոտո չկա: Haqqin.az-ի ֆեյսբուքյան էջում գրեցի՝ Ա գդէ ֆոտո, լյուձի: Մեկ էլ 5-6 ադրբեջանցիներ եսիմ որ ճ կլասի ադրբեջանալեզու կայքերից գտան, լինկերն ինձ ի պատասխան դրեցին քոմենթներում՝ <նա, պադավիս> ջղայնացած գրությամբ: Արդյունքում մենք ունեցանք անհրաժեշտ լուսանկարներն ու հակառակորդի շրջանային մի քանի կայքերի անվանումներ, որոնցից առաջիկայում էլ կօգտվենք Ադրբեջանցիներն իմ փոխարեն մոնիթորինգ արեցին:

դեպք համար 2. Ադրբեջանական աղբյուրները սկզբից սխալ էին գրել գերու անունը, գրել էին՝ Արդուշ Պետրոսյան: Հետո արդեն սկսեցին շրջանառել իրական՝ Կարեն անունը: Ադրբեջանցի ակտիվ քոմենթչի օգտատերերից մեկն ինձ ասում ա՝ հայերը 2 գերի ունեն. մեկը՝ Արդուշ, մյուսը՝ Կարեն: Ասում եմ՝ դուք եք դեզա տվել, 1 հոգի ա, անունը սխալ եք գրել: Պատասխանում ա՝ ադրբեջանական կայքերը երբեք չեն խաբում: Ասում եմ՝ իսկ էդ դեպքում երկրորդ գերու նկարն ուր ա? Պատասխանում ա՝ մենք ինտրիգ ենք պահում, ավելի ուշ կհրապարակենք, սպասի: Ես էլ տենց սպասում եմ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել