Հիմա հավանաբար մտածում եք, թե ինչի՞ն կամ ու՞մ չի հավատում Անահիտ Սիմոնյանը:  Շտապեմ նշել, որ այդպես է կոչվում նրա երգը՝ «Չեմ հավատում», իսկ թե իրականում ու՞մ կամ ինչի՞ն չի հավատում երգչուհին՝ հայտնի չէ: Երգը Youtube-ում գրանցել է 5000-ից ավելի դիտում: Մեկնաբանություններից դժվար չէ հասկանալ, որ այն բավականին սիրվել է մարդկանց կողմից, կարծիքները դրական են. «Շատ լավ երգ է Անահիտ ջան», «Լավ աշխատանքները միշտ արժանի են գովեստի», «Շնորհավորում եմ Անահիտ ջան, շատ ճիշտ երգ է ու հիանալի»… Երգը կունենա տեսահոլովակ թե ոչ՝ ժամանակը ցույց կտա, իսկ հիմա առաջարկում եմ ունկնդրել այն ու ձևավորել սեփական կարծիքը՝ երգի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել