Մի բան հստակ ա, եթե լայնամասշտաբ պատերազմ չլինի, դա միայն էն պատճառով, որ հիմա հայը զինված ա ու էն գինը, որ պիտի վճարեն մեր թշնամիներն ու այլ շահագրգռված ուժերը ինչ-ինչ շահերի համար, կարող ա պատահի շատ ավելին լինի, քան զուտ իրենց շահը, ուստի իրատեսական հաշվարկների արդյունքում լայնամասշտաբ, անկանխատեսելի ելքով պատերազմն անշահեվետ համարվի... Մնացած բոլոր կոչեր-մոչերը մի գրամ չեն ամրապնդում խաղաղությունը: Մինգեչաուրի ջրամբարի հավանական պայթեցումը, ածխաջրածիններ տեղափոխող խողովակների անընդհատ ու երկարատև խափանումների հնարավորությունը, տարածաշրջանը տարիներով քաոսի մեջ ներքաշելու ռեալ վտանգը, որը մենք կարող ենք խոստանալ աշխարհին, մեր զինված ու մարտունակ լինելով պայմանավորված, որքան էլ իր մեջ շանտաժի ագրեսիվ տարրեր պարունակի, շատ ավելի լուրջ ու արդյունավետ գործոն ա երկարատև խաղաղության համար, քան աշխարհի բոլոր պացիֆիստների երթերը միաժամանակ բոլոր մայրաքաղաքներում, ամրապնդված աշխարհահռչակ աստղերի ու հեղինակությունների աջակցություններով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել