Tert.am-ը գրում է.

Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը արդեն շուրջ երկու ժամ է «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն հաստատել է երեկ Ադրբեջանում գերեվարված Կարեն Պետրոսյանի մահը և սկսվել է դիակի հայրենադարձման բանակցությունների սկզբնական փուլը:

«Իհարկե սա առաջին դեպքը չէ, որ մեր գերին մահանում է Ադրբեջանում կամ հետ վերադարձվելուց հետո կարճ ժամանակ հետո է մահանում: Մենք համագործակցում ենք համապատասխան միջազգային ատյանների հետ: Կարեն Պետրոսյանի մահանալու փաստն արդեն հաստատվել է «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի կողմից, սակայն, որպես կանոն, միջազգային կոմիտեն որևէ քննություն չի իրականացնում: Այս պահին մեզ համար կարևորագույն խնդիրը բանակցային գործընթացն է: Դիակը վերադարձնելուց հետո կսկսվեն բոլոր տեսակի քննությունները, կհարուցվի քրեական գործ, քանի որ տեղի է ունեցել հանցագործություն և խախտվել են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել