Տեղեկատվական պատերազմի նուրբ տեխնոլոգիաներին էլ այս օրերին բախտ ունեցա առնչվել: «Աղջիկ խոսացնելը» դրանցից մեկն է...Փաստորեն էդքան «шустрый» եք, ազիկներ, կարծում եք հայ աղջիկներն էլ չեն հասկանա «Куда клоните»... Երեկ ոմն լեվոն, էսօր ոմն արմեն ցնցող անգլերենով, կիսատ-պռատ ռուսերենով, իբրև թե ծանոթանալու նպատակով sms են գրում, բայց խոսքի մեջ ավելի շատ Հայաստանից ու հայ ժողովրդից են հետաքրքրվում... ասում են մենք էդտեղ չենք ապրում, բայց հայ ենք, պատմի ձեր մշակույթի, ավանդույթների, սովորույթների, Երևանի ու մյուս քաղաքների, պատկերացնում եք` նույնիսկ մարզերի ու համայնքների, բնական և մնացած ռեսուրսների, պետական կառույցների, ներքին և արտաքին հարաբերությունների մասին...որ նախապես ծանոթ լինենք, երբ այցելենք Հայաստան: Մեկը որպես երիտասարդ դիվանագետ ներկայացավ, մյուսը մասնագիտությունը չնշեց: Ոչինչ չեմ պատասխանել, չգիտեմ զարմանամ, զայրանամ... թե ասա` ինձ որտեղից գիտեք, ոնց որոշեցիք, որ ձեր համար, էն էլ նման հարցերով, ամենագետ ուսուցիչ կամ գիդ կլինեմ... ни к тому адресу обращались господа մենակ թե իմանամ` ներսից ովքեր են դրանց ուղղորդում... Նժդեհը կասեր` մեր դժբախտությունն այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ այն, որ կան թուրքանման հայեր...Չնայած բոլոր ջանքերին և սրանք, և նրանք վաղուց արդեն պարտվել են, իրենց սողացող տեսակի գոյությունը քարշ տալն արդեն պարտություն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել