Tert.am-ը գրում է.

Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան Հանս- Յոխեն Շմիդթը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ հայտարարությամբ է հանդես եկել: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ներկայիս իրավիճակի շուրջ նախկին դեսպանի վերաբերմունքն է պարզել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը:

Դեսպանը նշել է, որ չափազանց կարևոր է համարում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ ճանապարհով կարգավորումը՝ Մինսկի խմբի աջակցությամբ և մադրիդյան սկզբունքների հիման վրա:

«Զոհերի վերջին տագնապալի թիվը քաղաքական ահազանգ է, որ առանց շահագրգիռ կողմերի առավել մեծ քաղաքական պատրաստակամության՝ հաղթահարել բանակցային գործընթացում առկա փակուղին, Հարավային Կովկասում անվտանգության անկայուն իրավիճակը կշարունակի վատթարանալ: Սպառազինությունների անհամաչափ մրցավազքը բացասաբար է անդրադառնում Հարավային Կովկասի այս հատվածում ստեղծված իրավիճակի վրա: Քաղաքականորեն հակաարդյունավետ է, որ երկիրը, որը պետք է միջնորդի դեր խաղա խնդրի լուծման գործում, զենքի ամենակարևոր մատակարարներից է (ներառյալ՝ ժամանակակից)»,- ասել է Գերմանիայի նախկին դեսպանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել