Նեխած ձվից ուզում եք վարդի հոտ առնե՞լ...Եթե թուրքիան ցեղասպանությունն իրագործելով հանդերձ, արդեն 100 տարի է չի ընդունում իր կատարած ոճրագործություններն ու մի բան էլ ավել՝ իրեն էշի տեղ դնելով պնդում է, որ հայերն են ցեղասպանության ենթարկել իրենց, էլ ինչ եք ուզում, չեմ հասկանում...Թուրքը թշնամի է եւ վերջ, թուրքի հետ պիտի թշնամու պես վարվել, անընդհատ պիտինկատի ունենալ, որ թուրքից սպասելի է ամեն ինչ՝ ինչն այսօր ունենք, ինչին ականատես ենք ամեն օր ու միշտ կազմ ու պատրաստ պիտի լինենք ամենավատթարագույնին: Բայց, առավել ճիշտը, հիմա, ամեն կողմից ու տեսակետներից նախահարձակ լինելն ու թուրքին այնպես պատժելն՝ այնպես ջարդելն է, որ ընդմիշտ վերանա մեր պատմական հայրենիքի վրայից խիստ նեխված այս թրքահոտը... Բավական է հանդուրժենք՝ ծրագրերով հնարավորինս պիտի միավորվել նաեւ այլ ազգերի, հիմնականում՝ հույների, ասորիների, եզդիների, արաբների, պարսիկների եւ այլ բնիկ ժողովուրդների ու ազգությունների հետ եւ անել ամեն հնարավորն, որ մեր պատմական հայրենիքի տարածքներում ստեղծված թրքական այդ երկու պետություններն էլ արագ հօդս ցնդեն ու վերանան աշխարհի երեսից մեկընդմիշտ... Այլապես նրանք մեզ կբնաջնջեն, կվերացնեն, ինչն եւ անում են բոլորի աչքերի առաջ, անպատիժ կերպով ու նենգության ամենաբարձր դրսեւորումներով... 
Բայց, մենք խիստ թույլ ենք, որովհետեւ մեր ժողովրդի սոցիալ տնտեսական վիճակը շատ վատ է: Եթե ոչնչանալ չենք ուզում, ուրեմն ամեն ինչ պիտի անենք մեր ժողովրդի սոցիալ տնտեսական վիճակի բարելավման ուղղությամբ... Սոցիալ տնտեսական զարգացման առումով մեր երկրում անհրաժեշտ է իրականացնել մեծ բարեփոխումներ, վերադարձնել ժողովրդից կողոպտվածն, արագ անցում կատարել բռնապետական՝ օլիգարխամոնոպոլիկ տնտեսավարման այս համակարգից դեպի իրական ժողովրդավարություն, դեպի շուկայական հարաբերություններ՝ ազատ տնտեսական մրցակցություն, ազատ շուկա, դեպի ազատ տնտեսական հարաբերություններ: Անհրաժեշտ է արագորեն իշխանությանը զրկել ու տարանջատել բիզնեսից, զրկե՛լ նրանց՝ հանցագործ քավորպետրոսական ու թելադրված օլիգարխամոնոպոլիկ տնտեսավարման մեթոդներից ու եղանակներից, այլապես շատ շուտով, մենք՝ մեծ առումով, վերջնականապես տանուլ կտանք մեր մայր հայրենիքն ու պետություն չենք ունենա: Հենց հիմա, եթե Ռուսաստանը կամենա՝ 5 րոպեում մեզ կզրկի մեր պետականությունից, չասե՛մ ինչպես, որպիսզի մեր հակառակորդները չօգտվեն նաեւ այդ հնարավորությունից... 
Երկրի իշխանությունները նրա համար չեն, որ վերիշխանական լծակներն օգտագործելով՝ ժողովրդին զրկեն ազատ տնտեսական մրցակցային հարաբերություններից, ազատ շուկայից եւ տնտեսավարման ազատ հնարավորություններից ու մի բան էլ ավելի՝ ազգական, խնամի բարեկամներով, մինջեւ վերջին թելը թալանեն մեր հայրենիքի շահութաբեր ոլորտներն ու երկրի բոլոր արտադրատեխնիկական հզորությունները՝ 21-րդ դարու՛մ, ապօրինաբա՛ր ձեռք բերելով բռնապետական ասեմ, թագավորակայսերական, ցարական՝ անսահմանափակ իշխանություն մարդկանց կյանքի ու ազատությունների վրա... 
Թուրքիային ու թուրքական ադրբեջանին էլ՝ հիմա, մեր կողմից պիտի արագ ջրազրկել, հերիք է մեր երկրի բնական հարստության՝ ջրի հաշվին դրանք բարգավաճեն...Հայաստանի ամեն մի կաթիլ ջուրը դրանց պիտի վաճառվի մի լիտր բենզինի կամ նաֆթի գնով... Թշնամու հետ պիտի թշնամու պես վարվես... Տարօրինակն այն է, որ մեր հողերին տիրացել են քիչ է, հիմա էլ մեր պատմությունն են կեղծում, տիրանում ու ապականում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել