Newsbook.am-ը գրում է.

Ինչպես արդեն NewsBook-ը գրել էր, սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն ահազանգ է ստացել սպառողներից, որ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում կասկածելի ծագման հավեր են վաճառում, որոնք սննդի անվտանգության որակական չափորոշիչներին չեն համապատասխանում: Մասնավորապես` քաշերը շատ փոքր էին, գույնն էր փոքր-ինչ կապույտ, հավի վրա փետուրների մնացորդներ կային, որոնք չպետք է լինեին: Այսինքն  դա նշան է, որ այդ հավերն առողջ չեն: Փաթեթավորման վրա մակնշված չէր, թե երբ է արտադրվել, քանի օր է պիտանելիության ժամկետը և այլն: Սակայն, կա մեկ այլ խնդիր ևս. այն ընկերությունը, որը արտադրել է հավերից մեկը, փաստացի գրանցված չէ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գրանցամատյանում, որտեղ պարտադիր կերպով բոլոր ընկերությունները գրանցված են լինում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել