Tert.am-ը գրում է.

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ վրացական դատախազությունը, որն իրեն մեղադրում է ծառայողական լիազորությունները չարաշահելու համար, չունի ապացույցներ նախագահ եղած ժամանակ իր անօրինական գործողությունների վերաբերյալ, գրում է segodnya.ua-ն։

«Կարծում եմ, որ Վրաստանի իշխանությունները դուրս են եկել իրավական տարածքից, սակայն ես, միևնույնն է, հպարտ եմ, որ նրանք այսքան փնտրել և վերջապես միակ բանը, որ գտել են՝ Իրաքլի Օկրուաշվիլիի (Վրաստանի պաշտպանության նախկին նախարար) ցուցմունքներն են, որին մենք ազատել էինք կոռուպցիայի և սուտ մեղադրանքների համար»,- հայտարարել է Սաակաշվիլին՝ Վարշավայում հեռուստաընկերություններին տված հարցազրույցում։

Նախկին նախագահը նշել է, որ Վրաստան վերադառնալու և բանտում նստելու ժամանակ չունի։ «Որտեղի՞ց գտնել ժամանակ՝ Վրաստան գալու, բանտ նստելու և հրաժարվելու համար այն ամենից, ինչով ես այժմ զբաղվում եմ։ Ես դրա ժամանակը չունեմ, իրենք էլ (Վրաստանի իրավապահ մարմինները) հնարավորություն չունեն դա անելու համար»,- ասել է Սաակաշվիլին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել