ՀՀ նախագահին մի բան եմ ուզում ասել, եղբայր, իսկ գուցե էս <ռազմաստրատեգիական շախմատում> էս անգամ էլ սպիտակ խաղաքարերն ընտրենք ու առաջին քայլը մենք անենք?: Թե չէ անընդհատ սև քարերով ենք: Էդ արկածախնդիր ազերներն ամենօրյա պարտիայում քայլ են անում, ճիշտ է տանուլ են տալիս, զոհերով հետ են շպրտվում, բայց մի տեսակ սովորություն դառավ դրանց համար անընդհատ սպիտակներով խաղալ ու առաջին քայլն անել, գուցե մի պարտիա էլ մենք սպիտակով սկսենք, որ քիթները քսվի ու Ալիևն իր <վախկլոտ> հիերարխիայով ուշքի չգա մինչև Սոչի հանդիպումը: Չէ որ մեր բանակն էլ, Արցախի բանակն էլ, ըստ էության, այսօր ամենակայունն են տարածաշրջանում: Միևնույն է պատերազմական գործողություններն արդեն իսկ սադրված են Ադրբեջանի կողմից: Գուցե էլ ավելորդ ձևականություններ պետք չեն: Եթե այդ անփառունակ Ալիևը խնդիրն այսպես է դրել, դե ուրեմն, եթե մեր մայրերը պիտի լացեն, հենա թող իրենց մայրերը լացեն: Եթե կհիշեք, իսկ Դուք հաստատ պիտի որ հիշեք, այն ժամանակ էլ հենց մենք անցանք սպիտակներով խաղին, գնացինք այնքան մինչև ինքը` <ազերբայջանը> խնդրեց զինադադար կնքել: 
Հա, մի բան էլ, այսօր էլ առաջվանը` մի քսան տարի առաջվանը չենք, գոցե մի քիչ ծերացել ենք, բոլորիս ոսկորներն էլ ցավ է ընկել, բայց դա բան չի փոխում: Միևնույն է, ամենապատասխանատու պահին բոլորս էլ միաբան , գնալու ենք <տարածաշրջանի սադրիչին> իր բնի մեջ պատժելու: Ալիևն էլ, կարծում եմ, որ մի պահ մենակ է մնում, ստամոքսը սկսում է ցավալ այդ մտքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել