Թեժ աշուն, հետո, թեժ՝ ձմեռ, հետո, գարուն, ամառ ու նորից այդ անիծյալ չվերջացող մարվող ու անկյանք քաղաքական աշունները: Քսան տարիներ ու ավել՝ նույն երգն է երգվում, նույն «մարգարեների» կողմից... Մեր ոխակա՛լ՝ կենաց ու մահու թշնամին էլ կազմ ու պատրաստ, մեր «բարեկամ» ռուսի մասսայական ոչնչացման նոր եւ ժամանակակակից զենքերով հրավառված ու հրահանգավորված, դարանակալ սպասում է եւ մեկը չկա ասող, թե՝ ա՛յ թուրք-վրանաբնակ էշեր, Ալթայից քոչել, եկել՝ հայերի երկրում ապրում եք, ադրբեջանցի եք ձեւանում, հերիք չէ՞, խելոք ապրեք էլի, էլ ի՞նչ եք ուզում... Իմիջիայլոց, այս կեղծ կանխագուշակումները լրջորեն ընդունողներին, ասեմ, որ աշունն ինքնին շատ սովորական տարվա եղանակ է ու ընդամենը երկրի վրա մարդու կողմից մտածված պայմանական հասկացություն, որն ընդամենը խորհրդանշում է մարվող տարին, հանգող՝ չջերմացնող արեւն, երբ՝ կրքերը հանդարտվում են ու մարդիկ լրջորեն տրամադրվում եւ պատրաստվում են Հայաստանի բավականին ցրտաշունչ ձմռանը դիմավորել... Ու կարծես, քաղաքական թեժությունը չի կարող լինել գարնանը, ամռանը կամ ձմեռ ժամանակ ու պարտադիր, գրեթե բոլոր հայ քաղաքական գործիքները սպասում են կրքերի տաքացմանը «թեժ» աշնանը: Տեսե՛ք, ինչով են անընդհատ Ձեզ կերակրում, իբր հուսավառում, որ հույսներդ տարվա եղանակի՝ մելամաղձոտ, անձրեւոտ ու թախծոտ աշնան վրա դնեք, ոչ թե Ձեր բազկի ուժի զորության ու միասնականության վրա: Ծույլե՛ր, ինչ տարբերություն՝ աշուն է թե ամառ, բա՛ն անողը՝ երբ ուզենա կանի... Հերի՛ք է՝ ֆանտազիաների, պայմանական անհեթեթությունների, մարգարեությունների, դատարկ գուշակությունների, տարվա եղանակների, աստղերի, ռուսների, եվրոպացիների, ամերիկացիների, չինացիների ու այլմոլորակայինների հույսերով ապրեք, հույսերդ Ձե՛ր վրա դրեք, ամոթ է:

Կից՝ կարդացեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել